Tuesday, June 24, 2014

Ինչպե՞ս էր որ Հուդան էր Հիսուսի խմբի քսակատերը: Չէ՞ որ Մաթևոսն էր մասնագիտությամբ ֆինանսիստ

Երբեմն Աստուծո կամքի հետ հաշտվելը շատ դժվար բան է: Մենք փնտրում ենք մի բան, ՆԱ մեր առջև բերում է մեկ այլ բան: Մենք ասում էնք "թող քո կամքը լինի երկրի վրա, ոնց որ երկնքում," բայց ի նկատի ունենք, "երկրի վրա" այլ ոչ թէ հենց մեր մեջ: Այո դժվար է, բայց հեշտ ճանապարհ կա այս հոգևոր հակասությունը լուծելու: Սակայն դրա մասին չէ որ հիմա գրում եմ ձեզ, այլ մի բանի մասին, որի մասին երբեք չէի մտածել, բայց շատ մտածելու տեղիք տվող օրինակ է Աստվածաշնչից:

Պատկերացրեք մի շատ լավ համալսարանում ֆինանսների մենեջմենթի գծով Մագիստրատուրա էք ավարտել: Հետո աշխատանքի էք ընդունվում մի շատ մեծ ընկերության մեջ: Էտ ընկերությունում մի օր գլխավոր ֆինանսիստի նոր աշղատատեղ ա բացվում: Ընկերության մեջ ոչ մեկը չունի ձեր կրթությունն ու փորձառությունը: Դուք իսկական մարդն էք էդ պաշտոնի համար: Բոլորը, այդ թվում և դուք սպասում էք, որ հիմա ընկերության տնօրենը կհայտարարի որ դուք նշանակվել էք այդ պատվավոր ու բարձր վարձատրվող պաշտոնում:
Բայց... մեկ էլ տնօրենը դուրս է գալիս իր լայնարձակ աշխատասենյակից ու ի զարմանս բոլորի, հայտարարում որ ինչ որ մի նորեկ աշխատող, որ ոչ փորձ ունի ոչ էլ ոնց որ թէ ֆինանսական կրթություն, նշանակվում է այդ պաշտոնին: Դուք ձեզ ո՞նց կզգաք:
Հիմա գանք Հիսուսին ու 12 առաքյալների խմբին: Մաթևոս առաքյալն աշխատել էր Հարկայինում, Հերովդես Անտիպասի համար հարկեր էր հավաքել: Հիսուսին տուն հրավիրեց, լավ պատիվ տվեց: Հլը մի բան էլ Հիսուսի վրա խոսակցություն էկավ թէ "սրա հետ խի էս նստում հելնում" (Մարկոս 2:17): Քանի որ Մաթևոսը քաղծառայող էր ու հասարակական գործ էր անում, ապա պետք է որ կարգին կրթություն ունեցած լիներ: Մաթեմաթիկա իմանար, լեզուներ ու տարիների փորձ ձեռք բերած լիներ հարկահավաքության գործի մեջ: Մարդը, փողից պտի որ լավ հասկանար:
Ու մեկ էլ ի՞նչ: 12 առաքյալներից Հիսուսի խմբի ֆինանսական պատասխանատուն է Հուդա Իսկարիովտացին, այլ ոչ թէ Մաթևոսը: Դուք Մաթևոսի տեղը լինեիք ի՞նչ կանեիք: Կարծես թե բանականությանը հակառակ որոշում չէ: Մարդը ֆինանսենրից լավ ա, գործից հասկանում ա, արդեն Հիսուսի խմբի մեջ ա, հետևաբար արդեն իր մտքում ու սրտում ահագին բան փոխվել էր ի նախկին կյանքի համեմատ: Բայց.... Հիսուսի խմբում ֆինանսիստը Հուդան է (խմբի առուտուրն ինքն էր անում Հովհ. 13:29, խմբի քսակն իր մոտ էր ու ձեռի հետ էլ գողանում էր, Հովհ. 12:6,): Հիսուսն այս ամենը գիտեր:

Բայց ինչու Հուդան էր այդ պատասխանատուն, այլ ոչ թէ Մաթևոսը:

Պատասխանը միայն Հիսուսը գիտի: Մենք չգիտենք: Բայց գիտենք այլ բան: Գիտենք թէ ինչ տեղի ունեցավ ՎԵՐՋՈՒՄ:
Հուդան դավաճանեց: 30 արծաթով ընկերոջը մատնեց: Մի տեսակ փոշմանեց, բայց չհավատաց, գնաց ինքն իրեն կախեց: Ինքնասպանությամբ ավարտեց իր կյանքի երկրավոր բաժինը:
Մաթևոսը Ավետարան գրեց: Մարդկանց Լեռան Քարոզը պատմեց: Սուրբ Հոգին ստացավ առաքյալների հետ: Հիսուսի կյանքի պատմությունը փոխանցեց սերունդներին, որ մխիթարանք բերեց միլիարդավոր մարդկանց, և դեռ ինչքան էլ պիտի բերի: Աստուծո ուրախությունն ու բարի լուրը քարոզեց մարդկանց և համաձայն ավանդույթի իր կյանքի երկրավոր բաժինն ավարտեց այն տալով Ավետարանի համար:
Ահա և ձեզ, սիրելի ընկերներ, մարդկային սպասելիքներ, Աստվածային որոշում, և արդյուքն ինքներդ էք տեսնում: Երբ դուք մի բան էք ուզում ձեր կյանքի համար ու ձեզ թվում է թէ դուք հենց իսկական մարդն էք այդ գործի կամ նպատակի համար ու թվում է թէ ձեզնից ավելի լավ ոչ մեկը չի կարող դա անել: Մի պահ ընդմիջում վերցրեք ու անկեղծորեն հարցրեք Աստծուն ձեր աղոթքի մեջ "Տէր, արդյոք սա լա՞վ է իմ կյանքի ու փրկության համար, թէ ինձ կկործանի: Ես չգիտեմ: Թող իսկապես քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում..."

No comments:

Post a Comment