Վերջերս լսեցի, որ կյանքի ու ապրելու մասին 2 տեսակի մտածողություն կա՝ ուղղահայաց և հորիզոնական:
Ուղղահայաց մտածողությունն այն է, երբ մարդն իր ներսում նայում է «վեր» ու հարց տալիս: Ո՞վ եմ ես: Ինչու եմ ապրում: Ո՞րն է կյանքի իսկական իմաստը (արդյոք մրցավազքը թէ ով ավելի շատ կունենա՞ - թէ՞ մի այլ բան): Ինչպե՞ս է, որ ես մեծանում եմ: Ես ինչպե՞ս եմ շնչում: Ո՞վ ինձ ստեղծեց: Արդյոք Նա ինձ փնտրու՞մ է, մո՞տ է թէ հեռու: Ինչ կպատահի իմ գիտակցության հետ երբ մարմինս այլևս դադարի գործել: ------ Ուղղահայաց մտածողություն ունեցող մարդը չի հանգստանում մինչև չի գտնում այս հարցերի պատասխանն ու խաղաղություն ստանում:
Հորիզոնական մտածողությունը հետևյալն է: Դա, մի տեսակ, յոլա գնացող մարդու մտածողությունն է առօրյա հոգսերի մասին: Առավոտյան արթնացար, սուրճ, գործի, շփում, ընկերներ, տուն, ընթրիք, ընտանիք, հեռուստացույց, քնել: Նորից, առավոթյան արթնացար, սուրճ, գործի, տուն... եվ այսպես շարունակ: Մեկ էլ թը՛փ, կյանքը վերջանում է անսպասելի ու ոչինչ չենք հասկանում դրանից:
Մարդկանց 99.99 տոկոսի համար այս կյանքն ավարտվում է անսպասելի: Մենք, բոլորս շատ լավ գիտենք, որ սա ժամանակավոր է: Բայց քանի որ չգիտենք թէ հետո ի՞նչ կա, վախենում ենք ու խուսափում այդ ժամանակավորության մասին մտածելուց: Մութ սենյակից ինչու՞ են մարդիկ վախենում, որովհետև չգիտեն թէ սենյակում ինչ կա: Իսկ երբ լույսը վառում ես, արդեն հստակ է: Սա էլ բերում է իմ հարցին: Դուք ուղղահայա՞ց էք մտածում թէ հորիզոնական:
Սիրելի ընկերներ, եղբայրներ ու քույրեր: Խաղաղություն և ուրախություն չկա այն մարդկանց համար, ովքեր միայն հորիզոնական են մտածում: Սա ապացուցելը երկար կտևի, բայց հավատացեք, որ դա այդպես է: Գոնե միայն այն բանի համար, որ մարդու հոգին ուղղահայաց է նայում, դեպի այնտեղ որտեղից որ եկել է: Իսկ եթե մարմինն ու միտքը հորիզոնական են մտածում, ահա և ձեզ հակամարտություն: Իսկ հակամարտության մեջ չկա ոչ խաղաղություն, ոչ էլ ուրախություն: Եվ սա արդեն տառապանքի հարթությունն է:
Առավոտյան արթնացանք... սուրճ... գործի.... տուն.... ----------------- Ինչքա՞ն:
No comments:
Post a Comment