Աստծուն հավատալն ավելի հեշտ է քան հավատալ Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կասեք այս մասին: Համաձա՞յն էք: Այս խոսքերը և հետևող մտքերը 2 օր առաջ լսեցի Ալեքսեյ Օսիպովի (Ուղղափառ մանկավարժ և Մոսկվայի Ուղղափառ Հոգևոր Ճեմարանի դասախոս) մի դասախոսության ընթացքում:
Հիսուս Քրիստոսն աշխարհի փրկիչն է: Բայց ու՞մ է պետք փրկիչ: Ինչու՞ մարդիկ չեն կարողանում սա հասկանալ ու ընկալել: Ինչու՞ է շատերի մոտ հեքիաթ է թվում: Հիմա տեսնենք:
Դուք ե՞րբ էք բժշկի գնում: Երբ որ դուք գիտեք որ հիվանդ էք, չէ՞ Սովորության համաձայն բժշկի գնու՞մ էք, ոնց որ մարդիկ սովոության համաձայն եկեղեցի են գնում: Չեմ կարծում: Սովորության համաձայն բժշկի գնու՞մ էք, որովհետև ձեր պապերն էլ երբեմն գնացել բժշկի: Կարծում եմ որ ոչ: Ուրեմն այն մարդն է բժշկի գնում, ով որ գիտի որ ինքը հիվանդ է: Այն մարդը, որին թվում է, որ ինքն առոջ է, բժշկի չի գնում:
Ահա նույնպես էլ և այստեղ: Փրկչի կարիք ունի այն մարդը, ով որ կարող է նայել իր անձի ներսն ու հասկանալ որ ինքը հիվանդ է, որ ինքը գերի է հպարտության, գերի է նախանձի զգացմունքին, գերի է փողասիրությանը, գերի է փառասիրությանը և ամեն մի ընթացքի որ հակառակ է սիրո օրենքին: Օրենք, որի վրա կառուցված է կյանքը:
Իսկ այն մարիկ, որոնց թվում է որ իրենք ճիշտ քրիստոնեա են, իսկ մյուսներն ավելի վատ, որոնց թվում է որ իրենք արդար էն Աստծու աչքին, չեն սպանում, չեն գողանում, ամեն Կիրակի եկեղեցի են գնում, պահում են բոլոր օրենքները.... այս տեսակ մարդիկ փրկչի կարիք չեն ունենում: Իրենց չի թվում որ իրենք հիվանդ են: Իսկ բժշկի կարիք ունեն միայն նրանք, որոնք գիտակցում են որ իրենք հիվանդ են:
Առողջ մարդը բժշկի չի գնում:
No comments:
Post a Comment