Tuesday, June 24, 2014

Հայր Մեր-ի Խոսքերի Հերթականությունը Խիստ Բացահայտիչ Է: Փորձեք Հակառակը Եվ Կտեսնեք


Հինգշաբթի օրն առավոտյան տղաներիս դպրոց էի տանում: Ճանապահին մենք միասին աղոթում էնք: Եվ հանկարծ տղաներից մեկը Հայր Մեր-ի հետ կապված մի հարց տվեց, որն ինձ արդեն մի քանի օր է մտածել է տալիս Հայր Մեր-ի տողերի հերթականության մասին: Ինչու՞ Հիսուսը Հայր Մեր-ը սովորեցրեց հենց այդ հերթականությամբ: Հարցիս պատասխանը ստանալու համար, որոշեցի տեսնել թէ ի՞նչ կստացվի եթե Հայր Մեր-ի բառակապակցական դարձվածքները հակառակ հերթականությամբ ասել: Արդյունքն ինձ ամաչեցրեց (խնդրում եմ մինչև վերջ կարդացեք)
Մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից
Թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
Թող Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Թող Քո արքայութունը թող գա,
Թող սուրբ թող լինի Քո անունը,
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
Պատկերացնու՞մ էք եթե աղոթքն սկսվեր այսպես՞ « մի՛ տար մեզ փորձության, փրկի՛ր մեզ չարից, թո՛ղ մեզ մեր պարտքերը....» Իսկ հետո նոր միայն «պապ ջան թող սուրբ լինի քո անունն ու թող քո արքայությունը գա ու ոնց ուզես նենց լինի, ըստ քո կամքի....»
Իսկ մի՞ թէ այսպես չէ վիճակը մեր կյանքում:
Հայր մեր-ն ասելուց մի՞ թէ մենք ավելի շատ հացի ու նյութականի մասին չենք մտածում քան հոգևորի:
Եթե հենց հիմա ձեզ (ինչպես ավազակին խաչի վրա) 100 տոկոսանոց առիթ տրվեր երկնքի արքայություն գնալու, քանիսը մեզանից հենց հիմա պատրարստ կլինեն ամեն ինչ թողնելու և գնալու՞
Քանի՞ քրիստոնեայի բերանում ու սրտում է Աստուծո անունն իսկապես սուրբ՞ Ես հայհոյող «քրիստոնեաներ» շատ եմ տեսել (ինքս էլ թէև առաջ հայհոյել եմ, որի համար զղջում եմ, հետո թողեցի):
Մեզանից քանի՞սն է իսկապես ուզում Իր Կամքի Կատարում: Մենք ուզւոմ ենք Իր կամքի կատարումը ուիրշ մարդկանց մեջ, որ մեր նեռվերը չուտեն, բայց ոչ մեզ մեջ: Եթե ուզում ենք մեր մեջ, ապա ինչն է խանգարում մեզ մեզանից սկսել և նախ մեր մեջ նայել ու հատ հատ վերացնել ամեն մի անվայել արարք ու միտք՞
Ասածս ի՞նչ է:
Եթե Հայր Մեր-ի առաջին բաժինը մենք իսկապես սրտով ու մտքով, ուզենալով ու ցանկությամբ չասենք...
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
Թող սուրբ թող լինի Քո անունը,
Թող Քո արքայութունը թող գա,
Թող Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Ապա 2րդ բաժինը մեզ երբեք չի տրվի:
Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից
Արդյունքում մենք կշարունակենք չհասկանալ թէ ինչու եկեղեցի գնում եմ, հաղորդություն վերցնում եմ, ընդհանուր խոստովանությանը մասնակցում եմ, ամեն օր աղոթում եմ, բայց իմ կյանքոմ ոչ մի բան չի փոխվում:
Եթե մենք Հայր մեր-ի առաջին բաժինն իսկապես սրտով և ցանկությամբ չասենք, ապա մեր աղոթքը կդռանա այսպիսի մի բան (մեզ հաց տուր, մեզ մի փորձիր, մեզ ներիր ինչ էլ որ անենք:" Հեչ սիրուն չի չէ՞
Սիրելի քրիստոնեա ժողովուրդ ջան, պիտի ուզենաք ձեր սիրտը բացել որպեսզի Նա ներս մտնի: Պիտի ուզենաք Նրա հետ հարաբերություն պահել ու հանկարծ չանել մի այնպիսի բան որ այդ հարաբերությունը վնասվի, քանի որ դա սիրո հարաբերություն է: Պիտի իսկապես սիրեք ու ցանկանաք Հայր Մեր-ի առաջին բաժինը, որպեսզի 2րդն էլ կատարվի: Պատահական չէ, որ մեր Տէրը այս աղոթքը մեզ սովորեցրեց հենց այս հերթականությամբ:
Եզրափակում
Ընդհանրապես, թվում է թէ Տէր Հիսուսի խոսքերը լավ հասկանալու համար արժ մի պահ շուռ տալ, որպեսզի իմաստն ավելի հասկանալի լինի: Օրինակ «նախ փնտրեցեք երկնքի արքայությունն ու Աստուծո արդարությունը և մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով..." (Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 6:33): Եթե Տէր Հիսուսի այս նախադասությունը շուռ տանք ապա տեսեք թէ ինչ կստացվի: Եթե նախ երկնքի արքայությունը չփնտրեք ձեր կյանքում, ապա ոչ մի բան էլ չէք ստանա... ---- Ահա թէ ինչու Հայր Մեր-ում, Աստուծո անունը սուրբ կոչելուց հետո, Հիսուսը մեզ սովորեցնում է «թող քո արքայությունը գա և թող քո կամնքը լինի...»
Բարի Կիրակի

No comments:

Post a Comment