Sunday, May 4, 2014

Ահա 3 փաստարկ, որ Քրիստոնեության ծագումն այս աշխարհից չէր ու վեր էր մարդկային կարողությունից:

Դուք Քրիստոնեա էք որովհետև Հայ էք ու Քրիստոնեա ազգի զավակ՞ թէ՞ լրջորեն ուսումնասիրել էք Ձեր հավատքն ու խանարհվելով մոտեցել Աստվածճանաչողության: Եթե առաջինը, ապա ափսոս է կյանքը մակերեսորեն ապրել, մանավանդ նեքոնշյալ 3 փաստարկների առկայության դեպքում: Ահա 3 հարց մտորելու համար թէ Քրիստոնեության սկիզբը մարդկային հնարանք չէր: 1) Ինչպե՞ս Քրիստոնեությունը մեծացավ ու տարածվեց երբ 300 տարի շարունակ այն հալածվում էր, առաջնորդին խաչէլ էին, առաքյալներին էլ (բացի Հովհաննեսից) սպանել: 2) Որտեղի՞ց անգրագետ գավառական ձկնորսներին այդպիսի ճշմարտություններ: 3) Ինչպե՞ս պետք է Հրեական կրոնական օրենքով մեծացած առաքյալները քարոզեին որ ավազակն է որ առաջինը մտավ դրախտ, այն դեպքում երբ իրենց առաջնորդին հակակրոնական դիրքորոշման համար խաչել էին:

2000 տարի առաջ մի շատ կարևոր դեպք պատահեց, որ խոստանում էր երբեք չվերջացող կյանք: Եթե այս դեպքը սոսկ մարդկային խաբեություն էր, ապա առաջ անցնեք մեր ամենօրեա հոգսերը հոգալով, բայց եթե այս դեպքը Աստուծո գործ էր ու վեր մարդկային կարողությունից ու տրամաբանությունից, ապա զգաստանանք, որովհետև խոստումն առավելագույնն է (մշտական կյանք), իսկ մեր կողմից անտեսումը՝ կյանքի կորուստ: Իսկական մահ:

Ահա 3 փաստարկ, որ Քրիստոնեության ծագումն այս աշխարհից չէր ու վեր էր մարդկային կարողությունից:

1. Փաստարկ Առաջին - Ամենահեշտը, որ չի պահանջում հատուկ պատմական գիտություն: Քրիստոնեությունը սկսվեց անպատմելի հալածանքներով: Խոնարհ ու աղքատ առաջնորդին ծեծեցին, տանջեցին ու խաչեցին: 12 հետևորդներից մեկը դավաճանեց, մնացածին (բացի Հովհաննես առաքյալից) մահապատժի ենթարկեցին Հիսուսին հետևէլու ու քարոզելու համար: Խայտառակ սկիզբ է չէ՞ Մինչև 313 թվականը հալածանքների մոտ 10 ալիք բարձրացան Քրիստոնեաների վրա ամբողջ Հռոմեական կայսրության մեջ: Կայսր Ներոն (գրում է պատմաբան Կոռնելիոս Տացիտուսը) իր պարտեզներում Քրիստոնեաներին կապել էր տալիս սյուներից, վրաները յուղ լցնում ու երեկոյան վառում, որ պատեզները լուսավորվեին, մինդեռ նա պարտեզում քեֆ էր անում իր հյուրերի հետ: Ամենատարածված արտահայտությունն այդ ժամանակ այսպես էր՝ Քրիստոնեանրին առյուծների բերան: Երեևի գիտեք կոլիզեյներում ինչպես էին քրիստոնեա ամբողջ ընտանիքներ նետվում առյուծների բերան: Հիմա պատկերացրեք այպիսի իրավիճակ այսօր: ՀԱՐՑ: Ո՞վ կգնար քրիստոնեա դառնալու երբ դա հավասար էր մահվան: Դուք կգնայի՞ք: Ձեր զավակներին կթողնեիք դառնալ Քրիստոնեա: Նման պայմաններում հնարավոր է Քրիստոնեություն տարածել: Նման պայմաններում, այլ կրոնների նման, սա էլ պիտի մեռներ ու վերջանար: Ո՞նց դիմացավ, ինչպես հասավ մեզ: Գործք առազելոցում կարդում էնք որ առաջին դարում, երբ մարդիկ անկեղծորեն Քրիստոնեա էին դառնում հատուկ հրաշքներ գործելու, մարգարեանալու և բուժելու շնորհներ էին ստանում: Բայս առավել ևս, նրանք ստանում էին Աստուծո այնպիսի գիտություն, որ իրենց միջից հանում էր տառապանքի ու հալածանքի նկատմամբ վախը:

Հետևաբար, առանց այն հանգամանքի ճանաչման, որ այս հավատքի մեջ ԱՍՏՎԱԾ ինքն է գործում, հորդորում ու աշխույժացնում իր ժողովրդին, այլապես ինչպես կարելիէ է հասկանալ ու բացատրել Քրիստոնեության գոյությունն այսօր՞


2րդ Փաստարկ - Աստվածաբանական: Սա ավելի ընդարձակ է ու թերևս ավելի համոզիչ: Հիմնական Քրիստոնեական ճշմարտություններն, Երրորդություն և Աստուծո խոսքի մարդացումը, արմատապես տարբերվում էն նույն ժամանակի այլ կրոններում գտնվող անալօգներից: Մենք Հիսուսի մասին գիտենք կրթություն չստացած, գավառական ձկնորսների գրվածքներից: Նրանք պարզապես գրել ու մեզ էն փոխանցել այն ինչ տեսել ու լսել էն: Նրանք այդ չէին էլ կարող հնարել, ահա թէ ինչու: Այն, ինչ նրանք գրել էն, նույնիսկ իրենք երբեմն չեն հասկացել: Նրանցից որմանք նույնիսկ կարգին գրագիտություն չունէին: Եվ ահա հանկարծ այս գավառական, ոչ պատշաճորեն կրթված բանվոր ձկնորսները գրում էն այնպիսի մտքերի ու ճշմարտություններ մասին, որոց հազարավոր տարիներով շփոթեցրել ու ապշեցրել էն բազում փիլիսոփաների ու մտածողների (Օրինակ: "երկնքի արքայությունը ձեր ներսում է:" կամ ծնվել վերստին հոգուց ու ջրից, մկրտվել կրակով և այլն):

ՀԱՐՑ: Որտեղից եկան այս ճշմարտությունները: Դուք կարծում էք, որ գավառական աղքատ ու աշխատավոր ձկնրոսները 2000 տարի առաջ Գալիլիայում այնպիսի կրթություն էին ստացել որ կարող էին այսպիսի մտքեր գրել ու 2000 տարի ի վեր ապշեցնել Հռոմում, Աթէնքում, Հարվարդում ու Օքսֆորդում կրթված փիլիսոփաների՞ն: Որտեղի՞ց այս ձկնոսներին այսպիսի իմաստություններ: Նրանցից ամենակրթվածը (որ իսկապես ժամանակի համար լավ կրթություն էր ստացել) Պողոս առաքյալն էր, էն ել ինքը բաց ու շշմեցնող հստակությամբ գրեց "մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների." Ուրիշ բառերով ասած՝ Պողոս առաքյալը գրում է հետևյալը "Ժողովուրդ ջան հույս չունենաք թէ մեր քարոզածն այս աշխարհի մտածելակերպով կհասկանաք: Եթե այս աշխարհի բանականության մոտենաք մեր քարոզածին ապա այն ոմանց համար գայթակղություն կլինի, իսկ մյուսներին էլ հիմարություն կթվա:"  Հիմա, ոնց այս ամենը կարելի է իրար կողք դնել ու իրար հետ հաշտեցնել առանց ընդունելու որ Քրիստոնեությանը սկիզբը այս աշխարհից չէր, մարդկանցից չէր ու առաքյալների կողմից հնարված չէր: Որտեղի՞ց այս մարդկանց այսպիսի ճշմարտություններ:

3րդ Փաստակը - հոգևոր/բարոյական: Հարցրեք ցանկացած կրոնի հետևորդներին՝ ձեր կրոնի տեսակետից ո՞վ է փրկվում: Բոլորը, նույնիսկ քրիստոնեաների մեծամասնությունը, ձեզ կպատասխանեն "նրանք էն փրկվում որոնք  կատարում էն տվյալ կրոնի պահանջներն ու պահում էն պատվիրանները:" Իսկ Քրիստոնեության մեջ այպիսի բան չկա: Ի՞նչ պահանջ էր կատարել այն ավազակը խաչի վրա, որին Հիսուսն ասեց "այսօր դու ինձ հետ դրախտում կլինես:" (Ղուկաս 23:43): Ո՞ր պատվիրանն էր նա պահել: Չէ՞ որ նա դատապարտված քրեական հանցագործ էր ու խաչի վրա նրա խոսքից գիտենք որ նա ինքն էլ ընդունեց որ իր պատիժն արդար է: Ո՞վ էր իրեն մկրտել: Նա Հաղորդություն էլ չէր ստացել, քանի որ Հաղորդության խորհուդն ընդհամենը մեկ օր առաջ էր հաստատվել ու միայն առաքյալները Հաղորդություն ստացան:

Նա ավազակ էր, քրեական հանցագործ ու առաջի՞նն է գնում դրախտ: Դե գիտեէ ինչ, այս իմաստով Քրիստոնեությունն իսկական հակա-կրոնական կրոն է: Մտածեք այս մասին: Ինչպես է այսպիսի բան լինում: Որտեղի՞ց սա եկավ: Հիսուսի բոլոր առաքյալները Հրեաներ էին, որոնք մեծացել էին Հրեական Կրոնական Օրենքով: Ինչպե՞ս կարող էին նրան մի այսպիսի բան քարոզել իրենց հետևորդներին երբ առավել ևս երբ նրանց առաջնորդն ինքն արդեն խաչվել էր: Ինչպե՞ս: (Չշփոթվելու համար գրեմ որ այս փաստարկի նպատակը չէր թէ ինչու ավազակն առաջինը դրախտ գնաց, այլ թէ ինչպես պիտի առաքյալները գրեին ու քարոզեին այս մասին:)

Սիրելի ընկերներ: Վերոհիշյալ 3 փաստարկներն օբյեկտիվ բաներ էն: Անկախ ձեր հավատքից դուք պետք է իմանաք այս բաների մասին, որովհետև նաժարի վրա դրված է ձեր կյանքը:

Եվ այո: (Ոչ Քրիստոնեաների համար) Եթե ձեզ թվում է թէ Քրիստոնեությունը մարդկային հնարանք է, ապա թէրևս նրա ակնունքը գնտվում է մի այլ տեղ, որտեղ որ դուք կամենաք, բայց հաստատ Քրիստոնեության սկիզբն այս աշխարհից չէր: Դա պարզապես հակազդում է այս աշխարհի բանականությանը:

-------------

Ես հիմնականում թարգմանեցի ու վերապատմեցի այս գրվածքը՝ օգտվելով Ռուս աստվածաբան և Մոսկվայի Ուղղափառ Աստվածաբանական Ճեմարանի պրոֆեսոր Ալեկսեյ Օսիպովի գրվածքներից ու վիդեո դասախոսություններից: