Wednesday, September 17, 2014

What's real freedom?

God spoke in John 8:34 saying everyone who sins is a slave to sin. Jesus actually is saying that you will lose your freedom if you sin because by sinning you hurt yourself. 

You see, the real freedom is not attained by winnings the wars of this world or by having the opportunity to do anything you want, but rather by winning the war against your own passions that cause misery in your own life (pride, envy, greed, love for money and power and the likes).

Ո՞րն է իսկական ազատությունը

Աստված ասեց Հովհաննեսի 8:34-ում թէ «Ամեն ոք, որ մեղք է գործում մեղքին ծառա է:» Հիսուսն ասում է, որ դուք կկորցնեք ձեր ազատությունը եթե դուք մեղք գործեք, որովհետև մեղք գործելը սեփական անձը վնասելն է: 

Մեղքին ծառա մի եղեք, քանի որ Աստուծո մեծ ՏԱՆ ՄԵՋ մեղքն ու անարդարությունը տեղ չունեն, այլ միայն ՍԵՐ: Որովհետև եթե մեղքին ծառա մնաք «ծառան յաւիտեան ՏԱՆ ՄԵՋ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է։ Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք։» Հովհ. 8:35-36 - 

Հիսուսն ասեց եթե մենք իր ուսուցմանը հավատարիմ մնանք իր ճշմարիտ աշակերտները կլինենք, այդպիսով կճանաչենք ճշմարտությունն ու ճշմարտությունը մեզ կազատի: 

Տէր Հիսուս Քրիստոս ողորմյա ու օգնիր այն մարդկանց որ իսկապես ուզում են Քեզ ճանաչել բայց չգիտեն որտեղից սկսել:

Why it may be good when people hurt your feelings

When people hurt your feelings it's actually a good reason to rejoice. 

You will understand and accept this if you are a true follower of Jesus and know that nothing can actually hurt you. But when people hurt your feelings it's an opportunity to forgive someone, it's a free chance to store up treasures in heaven. (Matt. 6:20) 

Otherwise how can someone learn to forgive? Forgive for what? This may help to better understand how can someone rejoice in all circumstance about which Paul writes to Philippians (4:4). "Rejoice in the Lord always. I will say it again: Rejoice!" 

When someone hurts your feelings, it's a chance to prove yourself before Christ and be faithful in a small thing (Mat. 25:23).

Այս կյանքում մարդ կամ խաղարարար է կամ խռովարար

Երբ դուք ապրում էք ամեն ասպարեզում խաղաղություն գործելով, դուք աշխատում էք Աստուծո տիրույթում: 

Մենք խոսում ու աղոթում ենք խաղաղության համար, բայց երբ խաղաղությունը վտանգվում ենք մենք չենք կարողանում այն պահպանել կամ վերականգնել։ Հիսուսը չասեց երանի խաղաղության մասին խոսողներին կամ խաղաղության մասին աղոթողներն այլ «Երանի խաղարարարներն, որովհետև նրանք Աստուծո որդիներ պիտի կոչվեն» (Մաթ. 5։9)։ 

Այս կյանքում մարդ կամ խաղարարար է կամ խռովարար։ Միջին տարբերակ չկա, որովհետև Հիսուսն ասեց «Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է» (Մաթ. 12-30)։ Սրանք շատ զորավոր ու զգաստացնող խոսքեր են։ 

Եկեք իսկական խաղարարար լինենք ամեն օր ու կյանքի բոլոր պայմաններում, ինքներս մեզ հետ, մեր ընտանիքներում, աշխատանքի վայրում, ըներների ու բարեկամների շրջանակում, այն ժողովի մեջ որին դուք մասնակցում էք ու որի ընթացքում կրքերը բորբոքվում են, ազգային ու միջազգային հարցերում (վերգին երկուսն ավելի դժվար են ու միշտ չէ որ ձեզանից են կախված)։ 

Երբ դուք ապրում էք ամեն ասպարեզում խաղարարար լինելով ու խաղաղություն գործելով, դուք աշխատում էք Աստուծո «տերիտորիայում», տիրույթում ու դուք ԻՐ զավակն էք։ Մարդիկ ձեզ կկոչեն Աստուծո զավակ, Աստուծո մարդ։

When you work making peace, you work in the territory of God

We talk about peace, we pray about peace, but when peace is threatened or challenged we fail to make peace. Jesus didn't say blessed are the peace-talkers or blessed are the peace-prayers, he said "blessed are the peacemakers" (Matt. 5:9). 

In this life someone is either a peacemaker or a trouble maker. 

You can't be in the middle because Jesus also said "Whoever is not with me is against me, and whoever does not gather with me scatters." Matt. 12:30 These are very powerful words from our Lord. 

Let's be a real peacemaker in every area of our life, with ourselves, within our families, in a committee, in a council in which we seat, locally and internationally. When you work making peace, you work in the territory of God and You are His child.

The Power of Prayer Against Not Falling Into Temptation

Christians are often concerned that despite faith, when temptation comes they fail. But we forget that we have an unbeatable weapon against temptation: prayer. Jesus said "Watch and pray so that you will not fall into temptation." (Mark 14:38, Matt. 26:41, Luke 22:46) 

Perhaps this can also be understood in a different way, that if we constantly pray we will not fall into temptation, because "His divine power has given us everything we need for a godly life." (2 Peter 1:3) Christian friends, it is possible to live a godly life on this earth if we constantly pray and watch ourselves. It doesn't happen instantly, but grows like a tree and starts giving fruits when time comes.

Աղոթքի զորությունը փորձության մեջ չնկնելու համար

Քրիստոնյաները մտահոգվում են որ հաճախ սայթակում են փորձության ժամանակ ու նորից վեր կենալն ու քայլեը դեպի Հիսուս դժվար է: Այո, ընկած տեղից վեր կենալը դժվար է, բայց չէ՞ որ մենք մի այլ հզոր զենք ունենք տրված Հիսուսից: 

Հիշու՞մ էք Տէրն ինչ ասեց իր երկրավոր կյանքի ամենադժվար պահեից մեկի ժամանակ Մատնությունից առաջ: Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. (Մաթևոս 26:41 և նաև Մարկոս 14:38): 

Ուրեմն հավատքի մեջ արթուն մնալն ու շարունակ աղոթելը (գոնե օրեկան մի քանի անգամ, թեկուզն նստած, թեկուզ քայլելիս) հզոր միջոց է փորձության մեջ չնկնելու: 

Հայր Մերի վերջին նախադասությունն էլ այս մասին է, 'և մի տար մեզ փորձության, այլ փրկիր չարից:' Ինչու՞ չենք օգտագործում այս միջոցը մեզ փորձությունից հեռու պահելու համար:

Ինչու է Աստված արտոնում տհաճ իրավիճակներ մեր կյանքում

Եթե ձեր կյանքում տհաճ կամ անցանկալի իրավիճակի մեջ էք հայտնվել, ապա ամենաօգտակարը հարցը, որ կարելի է տալ հետևյալն է: Ինչու՞ է Աստված արտոնում, որ ես լինեմ այս վիճակում: Չէ՞ որ առանց Աստուծո արտոնության ոչինչ չի կատարվում Տիէզերքում (Նկատեք որ արտոնությունն ու կամքը տարբեր բաներ են): 

Մի գուցե դա հետևանք է սխալ գործերի ու սխալ մտքերի որ մենք կատարել ենք: Մի գուցե բարուն մոտիկ չլինելով կանգնել ենք մեն մենակ չարի դեմ իսկ նա անխնա է: Մի գուցե Տէրն արտոնում է այս վիճակը, որպեսզի մենք այստեղ մի հետևություն անենք ու ավելի պաստրաստ լինենք մի այլ վիճակի համար:

Becoming a citizen of the Kingdom of God

What does it mean to become a citizen in the Kingdom of God?

If you want to be a citizen of a particular country, you have to learn, accept and practice its laws and Constitution of that country. Otherwise, the citizenship will not be granted. If you want to experience the citizenship of the Kingdom of God you have to learn, accept and practice its Constitution and laws. Otherwise citizenship will not be granted. And the Constitution of the Kingdom of God happens to have two laws: 1.) Love Your God with all your heart. 2.) Love your neighbor.

A friend of mine shared this thought few years ago that came to mind today.

Blessed is the one who does not walk in step with the wicked

Blessed is the one who does not walk in step with the wicked or stand in the way that sinners take or sit in the company of mockers... Palsm 1:1
This evening I was reading a paragraph from a book called "Our Thoughts Determine Our Life," which I thought directly explains why it's important not to participate in any counsel of sin. We think it won't do any harm, but here is how it hurts us. The rest is the quote from the book by Thadeus of Vitovnica, a Serb monk who passed away about 10 years ago.
"Your thoughts are burdened because you are influenced by the thoughts of your fellow men. Pray to the Lord that He might take this burden from you. These are the thoughts of others which differ from your's. They have their plan, and their plan is to attack you with their thoughts. Instead of letting go, you have allowed yourself to become part of their plan, so of course you suffer. Had you ignored the attack, you would have kept your peace. They could have thought or said anything at all about you, yet you would have remained calm and at peace. Soon all their anger would have remained calm and at peace. Soon all their anger would have died down, like a deflated balloon, because of the purse and peaceful thoughts that would have come from you. If you are like that, calm and full of love, if all you think are good and kind thoughts, they will stop warring against you in their thoughts and will not threaten you anymore. but if you demand an eye for an eye, that is war. Where there is war there can be no peace. How can there be peace on a battlefield, when everyone is looking over their shoulders and anticipating a surprise attack from the enemy?"

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ (Սղ 1:1,2) Իմ ընկերներից Ofelia Stepanyanն այս հատվածն էր գրել իր էջին, որն ինձ շատ մտորելու տեղիք տվեց: ինչ լավ հատված է չէ՞, բայց սա ինչ է նշանակում այսօր, 21րդ դարում:
«ամբարիշտների խորհրդով չի շարժւում» -- Եթե ձեր ընկերները կամ բարեկամները մի անարդար բանի մասին խորհեն և ուզենան դա իրագործել, սա նշանակում է որ դուք պիտի իրենց ասեք, որ մերժում էք դա ու չէք մասնակցի, իրենց էլ հորդորում էք չմասնակցել այսպիսի գործի, շատ լավ հասկանալով որ նրանք ձեզ չեն հասկանա:
«... համախոհ չի լինում» Եթե ձեր հարևանը կամ մտերիմը մի բաժակ սուրճի շուրջը սկսի սրանից նրանից բամբասել (մարդիկ այնտեղ չեն և չեն կարող իրենց պաշտպանել), դուք պիտի քաջությունն ունենաք նրանց հարգանքով ու մեղմիկ հայտնել, որ դուք չէք սիրում բամբասել ու չէք կարող «համախոհ» լինել, եկեք այլ բանի մասին խոսենք: Հնարավոր է, որ ձեր զրուցակիցը ձեզ չհասկանա, բայց դուք պարտավոր չէք այդ չհասկանալու պատճառով մեղք գործել ու Աստուծո պատվիրանը խախտել: Իսկ նաև հնարավոր է որ ձեր բարեկամը մտածի այս մասին ու ինքն էլ դուրս գա բամբասկոտության կործանարար ու տրտմալի ճանապահից:
«հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին» Եթե դուք միայն հաճույք ստանաք Տիրոջ օրենքներից ու գիշեր-ցերեկ խորհեք ու խոսեք Նրա պատվիրանների ու սիրո մասին, ձեզ հնարավոր է ասեն որ շեղվել էք այս աշխահից, դարձել թունդ հավատացյալ ու արմատական: Դուք սրան էլ պիտի պատրաստ լինեք: Սրանք ձեզ կասեն այն մարդիկ, որ երբեք իրենց հարց չեն տվել թէ ինչու են ապրում և որն է կյանքի իմաստը: Բայց մի օր նեղության մեջ իրենք ձեզ կհիշեն ու հնարավոր է որ Աստծուն դառնան: Դուք հավատարիմ մնացեք Հիսուսին ու սիրով ընդունեք նրանց:

Ժողովուրդ ջան արտաքին գեղեցկությունը շուտ անցողիկ է:


Ընկերներիցս մեկն այս մտահոգությունը կիսեց ինձ հետ: «Այսօր մեզ մոտ մարդիկ սկսել են վազել միմիայն արտաքին գեղեցկության հետևից: Ու կարծես մեր բոլորիս կյանքի նպատակն է դա դարձել, գումար հավաքել՝ քիթ վիրահատել, շուրթ մեծացնել, մազեր սարքել և այլն: Ու այդ ամենը հիվանդագին աստիճանի է հասել: Բայց ոչ մեկը չի ուզում հոգին վիրահատել ու տղաներն էլ ընկած են արտաքինի հետևից: Աղջիկներն էլ որպեսզի տղաներին գրավեն, դզում-փչում են իրենց, որ արտաքինով գրավեն, ու հետո այդպես արտաքինով էլ ընտանիք են կազմում ու երեխա դաստիարակում: Աստուծո խոսքն ի՞նչ է ասում այս մասին:»
Աստուծո խոսքն ասում է, որ լավ կինը կամ ամուսինը ոչ թէ արտաքին գեղեցկության արդյունք էն, այլ նվեր են մարդուն Աստծուց: Դրա համար, սիրելի ծնողներ, աղոթեք ու աստծուց խնդրեք, որպեսզի ԻՆՔԸ ձեր զավակների առաջ ներկայացնի այն անձին, որ պիտի լինի նրա կյանքի ընկերն այս աշխարհի վրա: Եվ դուք նույնպես երիտասարդ աղջիկներ ու տղաներ հասկացեք որ լավ ու նվիրված, վստահելի կյանքի ընկերը շնորհ է Աստծուց, քանի որ ՆԱ ԻՆՔԸ գիտի մարդկանց սրտերն ու մտքերը: Հետևաբար աղոթեցեք ու խնդրեք Աստծուց որ ԻՆՔԸ հարմար ժամանակին ձեզ ներկայացնի այն աղջկան կամ տղային որ հետ դուք ձեր կյանքը պիտի կապեք: Սերը արտաքին գեղեցկության ետևից ընկնելը չէ: Հարցրեք ցանկացած ամուսնացած կարգին մարդու, ու ձեզ կասեն որ դա շուտ անցողիկ է ու մնում է հավատարմությունը, իրար վստահելը, լկտի ու լիրբ չլինելը, խոնարհությունն ու իրար՝ ընտանիքի միասնական շահին նվիրվելը: Բայց այս բանի համար երբ աղոթեք պիտի վստահեք: Պիտի վստահեք որ Աստված ձեզ այնքան է սիրում, որ կանի, քանի որ դուք Իրեն վստահում էք, վստահում էք չտեսնելով ու չհասկանալով թէ ինչպես: Որովհետև եթե չվստահեք չի ստացվի, կսայթակեք: Հիշու՞մ էք երբ Պետրոսը Հիսուսի հրամանով ջրի վրա քայլեց ու մի մոմենտ երկմտեց ինչ եղավ (Մաթևոս 14:30-33):
Ահա մի քանի օգտակար հատվածներ Աստվածաշնչից:
»»Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։«« ԱՌԱԿԱՑ ԳԻՐՔ 19:14 (Այս մեկը լավ հիշեք ժողովուրդ ջան ու միշտ պահեք մտքում երբ սիրահարվեք կամ ամուսնանալու ժամանակը գա):
Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։ Առակներ 20:6
Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝ 4նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։ - Սիրաք 25:3
Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։ 2Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։ - Սիրաք 25:1-2
Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։ Առակաց 18:22
Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։ Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ։ Առակներ 31:10-12
Կնոջ չարութիւնը այլափոխում է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում նրա երեսը։ 23Նրա ամուսինը կը նստի իր ընկերների հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։ - Սիրաք 24:22-23
Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։ - Սիրաք 25:17
------------
Օրինակները շատ են, ու նաև կան բազում օրինակներ թէ ինչ փորձանքներ են հետևում ամուսիններին երբ նրանք սխալ որոշումներ են կայացնում ամուսնական կյանքի ընթացքում՝ ոտնահարելով հավատարմությունը: Իմացեք որտեղ է իսկական արժեքը և թէ ՈՎ է տալիս այն: Եթե այստեղ չսխալվեք, կյանքում երկար երջանկություն կունենաք:
Նաև կարդացեք խնդրում եմ այս հոդվածն ու տեսեք թէ ինչու մի գեղեցիկ աղջկա իր գեղեցկությունը երբեք պետք չեկավ:http://bit.ly/YtpPwd Լավ հոդված է, անպայման կարդացեք, կօգնի ձեր երեխաներին ավելի լավ դաստիարակել որպեսզի չխաբվեն կյանքում ու չհուսահատվեն:

Երբ մեղքի մեջ սայթաքես, վե՛ր կաց, զղջա, ներողություն խնդրիր ու քայլիր դեպի Աստված

Ընկերներից մեկը գրել է թէ ինչքան է ափսոսում, որ շարունակում է մեղք գործել Աստծուն ճանաչելուց ու Նրա կամքն իմանալուց հետո: Ուրիշներին հորդորում է ներել, բայց ինքը դժվարանում է, խոսում է խոնարհության մասին, բայց ինքը դժվարանում է: Բոլորիս էլ ծանոթ իրավիճակ է: Ինչպե՞ս վարվել:

Բոլորս էլ սայթաքում ենք: Հայրը գիտե որ մենք տկար ու կրքերին գերի իրավիճակում ենք գտնում: Դրա համար նա Փրկություն ուղարկեց: Բժիշկ պետք է միայն նրանց ովքեր գիտակցում են թէ հիվանդ են: Իսկ նրանք, ովքեր մտածում են թէ մի քանի աղոթքներով արդեն ինչ որ "արժանի" հոգևոր մաքրության են հասել, խիստ սխալվում են ու դա կոչվում է հոգևոր խաբեություն: Այնպես որ լավ է, երբ բոլորս մեր ներսը նայենք շարունակ, ու մեր "հիվանդությունները" տեսնելով զղջանք ու խնդրենք Հիսուսի օգնությունը, նրանց հաղթահարելու համար: Մենակ չենք կարող դա անել: Այդ մասին նույնիսկ Պողոս առաքյալն է գրել Հռոմեացիներին ուղղված նամակում: Սա ճանապարհ է Հիսուսի հետ: 

Ճանապարհի սկզբում փորձեք գոնե փոքր բաների մեջ չմեղանչել կամ վատ բաներ չմտածել: 

Երիտասարդ էս՞ Փողոցում գեղեցիկ աղջի՞կ տեսար: Ցանկությամբ մի նայրիր: Երեսդ դարձրու, շուտով կանցնի: Շատակե՞ր էս: Վերջին փոքրիկ պատառը մի վերցրու, թող: Այդպիսով մեր սիրելի Հայրը կտեսնի հավատարմություն իր նկատմամբ: Իսկ հավատարմությունը շատ լավ ու գնահատելի բան է: Երբ ՆԱ տեսնի որ մենք փոքր բաների մեջ հավատարիմ ենք մնում, Նա մեզ հնարավորություն կտա ավելի մեծ բաների հաղթել: Ոչ մի չեմպյոն չի կարող 200 կիլոգրամանող ծանրաձող միանգամից բարձրացնել: Նրանք 10-20 կիլոգրամից են սկսում մարզվել: Հոգևոր կյանքն էլ մարզանք է՝ հավատարմություն մեր սիրելի ԾՆՈՂԻ նկատմամբ քիչ բաների մեջ: «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։» ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 16:10: Եկեք փոքր բաների մեջ հավատարիմ մնանք Հիսուսին: Ու մի օր կլսես այս ձայնը՝ ««Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱԹԵՎՈՍԻ 25:21

Սերն ավելի բարձր է քան ազատությունն ու արդարությունը

Երբ ազատությունն ավելի է բարձրացվում քան մարդկային անձնվեր սերը, ապա այդ ազատությունը սկսում է քայքայվել՝ իր տեղը զիճելով քաոսին, վայրագությանն ու մարդկային պատկերի կործանմանը: Նկատե՞լ էք ինչքան է մամուլում քարոզվում ազատություն ու մարդու իրավունք, բայց ոչ անշահախնդիր սեր: Մինչդեռ անձնվեր ՍԵՐն է լինելիության օրենքը: Ապրելու օրենքը ՍԵՐն է, այդ օրենքը չի կարելի անարգել:

Եթե ձեր շուրջն աղբ կա թերևս դա գոմաղբ է ու պարարտանյութ վաղվա պտղաբերության համար

Ձեր հետ հեչ պատահե՞լ է որ ձեզ թվա թէ 4 կողմն աղբ է ու ելք չկա:
Կամ հնարավոր է որ նման բաներ լսած լինեք ձեր ընկերներից: Եկեք այդ աղբին կոչենք դժվարություններ, երբ չորս կողմից դժվարություններ են ու ելքը չի երեվում: Պատահե՞լ է: Ինձ հետ շատ է պատահել: Միշտ հարցրել եմ, ինչու՞: Ու երեկ երեկոյան գտա պատասխանը, որն ուզւոմ եմ կիսել ձեզ հետ: Բայց նախքան կիսելը, մի պահ մտածեք որ աղբը կարող է նաև ձեր շուրջը սփռված պարարտանյութ լինի: Չէ՞ որ գոմաղբն էլ կամ ցանկացած այլ պարարտանյութից շատ վատ հոտ է գալիս: Բայդ դրանք օգնում են ծառին ավելի շատ պտուղ տալ:
Երեկ երեկոյան երեխաներիս համար կարդում էի անպտուղ թզենու առակը Ղուկասի Ավետարանից: Դուք էլ կարդացեք, դանդաղ և ուշադիր (Ավետարան ըստ Ղուկասի, Գլ. 13, համարներ 6-9): Երևի կյանքում 10-20 անգամ կառդացած կայի այդ առակը, բայց ինչ որ երեկ հասկացա երբեք չէր եղել: Ինձ շատ հարցերի պատասխաններ տվեց:
Այգու տերն ասում է այգեգործին « էս թզի ծառը կտրի, մեկա 3 տարի ա պտուղ չի տալիս, իզուր տեղը հողն է զբաղեցնում:» Այգեգործն ասում է «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։
... նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ...
Չէ՞ որ պտղաբերությունն ավելանում է երբ պարարտանյութ ենք տալիս հողին: Իսկ ով հող մշակած կա գիտի որ պարարտանյութից զզվելի հոտ է գալիս: Գոմաղբից գիտե՞ք ինչ հոտ է գալիս: Բայդ արի ու տես որ դա ավելացնում է պտղաբերությունը:
Եթե այսօր ձեր կյանքում շատ դժվարություններ կան, կարծես թէ ոչ մի տեղից ելք չի երևում, ու ձեզ թվում է թէ դուք մեն մենակ էք, ապա մի տխրեք ու մի հուսահատվեք: Մի գուցէ Աստված ձեր շուրջը սիրով ու հոգատարությամբ փորել ու աղբ է լցրել որպես պարարտանյութ, որպեսզի դուք վաղն ավելի շատ պտղաբեր լինեք, ավլեի շատ պտուղ տաք: Սա հրաշալի զգացողություն է: Քանի որ այն ծառերը որոնք պտուղ չեն տալիս, հող իզուր տեղը զբաղեցնում են, ու այգեպանը կտրում է դրանք ու հնոց նետում:
Դժվարություններին նայեք որպես գոմաղբ, որպես պարարտանյութ, որոնցից զզվելի ու անցանկալի հոտ է գալիս, բայց դրանք ահա արդեն հասնում են ձեր արմատներին ու դուք վաղն ավելի շատ պտուղ էք տալու ու ավելի էք ծաղկելու:

Բամբասանքով ուրիշի կեղտերը չեք կարող լվանալ

Հարևանդ գալիս է տուն մի բաժակ սուրճ խմելու: Սկսում էք դեսնից դենից խոսել ու աստիճանաբար խոսակցությունն անցնում է սրանից-նրանից բամբասելուն: Քանի որ բամբասանքը, կամ մարդկանց հետևից վատ բաներ խոսելը բացասական բան է, ձեր միտքն սկսում է բեռնել բացասական մտածումներ ու մարդն աստիճանաբար դառնում է հոռետես: Սուրճից հետո ցրվում էք տներով ու այս բացասական մտքերով զինված՝ վերադառնում էք ձեր ընտանիքներին ու այդպես ազդում ձեր ամուսնու (կամ կնոջ) և երեխաների վրա: Նրանք էլ են լցվում բացասականությամբ:

Ինչ որ ձեր մտքերն են, այն էլ կլինի ձեր կյանքը: Եթե ձեր մտքերը հոռետեսական ու բացասական են, կյանքը չի կարող լինել լույսի մեջ և հույսով լի: Իսկ եթե դուք ձեր մտքերից հանեք ամեն մի բացասական բան, ու չթողնեք որ հոռետեսական ու նեգատիվե մտածումները մտնեն ձեր հիշողության մեջ, ապա ձեր անձի մեջ կմնա միայն բարին ու սերը: Կյանքը կդառնա խաղաղ ու սիրով լի: Եթե ձեր մտքերը խաղաղ մտքեր են ու դուք կարողանում էք ձեզ տրված թեկուզ քչով գոհանալ, ապա ձեր կյանքերն էլ կլինեն խաղաղ ու գոհությամբ լի:

Գիտենք որ, այս կյանքում դժվարություններ կան, բայց չի նշանակում որ մեր մտքերը այդ դժվարությունների գերին պիտի դառնան: Ձեր մտքերը միայն դուք էք տնօրինում: Միայն դուք:

Հետևաբար, սիրելի ընկերներ, մի վնասեք ինքներդ ձեզ, ձեր մտքերը նեգատիվ ու հոռետեսական մտածումներով լցնելով: Մի վնասեք ինքներդ ձեզ ձեր հիշողությունը ուրիշի սխալներով լցնելով, մինչդեռ դուք ինքներդ դրա փոխարեն կարող էք ձեր սեփական սխալները տեսնել ու ինքներդ մաքրվել զղջալով այդ սխալների համար: Դա օգնում է առաջին հերթին ձեզ, իսկ ուրիշի կեղտերը հաշվելն առաջին հերթին վնասում է ձեզ:

Ուրիշի կեղտերը չէք կարող լվանալ: Հետևաբար, ավելի լավ է սեփական սխալները լվանալ, քան թէ ուրիշի կեղտերը հաշվել: Կեղտերը հաշվելուց գարշահոտ է գալիս, իսկ լվացքի հոտն ավելի հաճելի է: Քո տունն է մաքրվում:

Ինչ է պատահում երբ մենք չարին բարով չենք պատասխանում

Ընտանեկան ու ազգակցական վեճերի ժամանակ ինչքան են մարդիկ չարությամբ պատասխանում միմիայնց՝ չարության դիմաց չարություն անելով (մուռս հանեմ, լավ ա, դրան հասնում ա, դրանց էտ էլ քիչ ա...): 

Նախ մենք մեր Տիրոջից պատվիրան ունենք չարին բարիով պատասխանելու, ու նաև արի ու տես, որ եթե չարին չարով էս պատասխանում, այդ չարը մնում է տան մեջ: Ինչ հետաքրքիր բանականություն կա այստեղ: Այդ չարը պարզվում է "պտտվում է տան մեջ," քանի որ կոնֆլիկտային կողմերղը դա է որ օգտագործում են որպես զենք իրար դիմաց: Ու չարը մնում է տան մեջ: 

Հետո էլ մարդիկ ասում են որտեղից էսքան տառապանք ու "նաֆս" մեր տներում:

Սիրելի ընկերներ, չարին բարիով պատասխանելը դժվար բան չէ, միայն կամք է հարկավոր:

Աղքատին ծաղրողը, նրա ստեղծողին է արհամարհում ու զայրացնում

Եթե չարին չարով պատասխանես, ապա չարը քո տան միջից չի հեռանա:

Մի սովորություն ունեմ, քանի որ աշխատանքս ինտերնետում է, գործ անելիս երբեմն Աստվածաշունչ եմ լսում (Օրինակ http://bit.ly/1m5x9BW ): Այսօր Առակաց Գիրքն էի լսում և 17րդ գլխից վերի երկու հատվածները գրավեցին ուշադրությունս: Ինչ խորն իմաստ ունեն այդ երկու հատվածները:

Մարդուն ծաղրողը նրան վերևից է նայում, իր հարստությունից ու հպարտությունից, առանց հասկանալու որ արհամարհում է այդ մարդու ստեղծողին և զայրացնում այդ ստեղծողին: Հետո գնում են բարերարություն են անում, եկեղեցի են գնում, ասում են մենք Քրիստոնեա էնք... Ինչպիսի կեծավորություն ու ինքնախաբեություն: