Ձեր հետ հեչ պատահե՞լ է որ ձեզ թվա թէ 4 կողմն աղբ է ու ելք չկա:
Կամ հնարավոր է որ նման բաներ լսած լինեք ձեր ընկերներից: Եկեք այդ աղբին կոչենք դժվարություններ, երբ չորս կողմից դժվարություններ են ու ելքը չի երեվում: Պատահե՞լ է: Ինձ հետ շատ է պատահել: Միշտ հարցրել եմ, ինչու՞: Ու երեկ երեկոյան գտա պատասխանը, որն ուզւոմ եմ կիսել ձեզ հետ: Բայց նախքան կիսելը, մի պահ մտածեք որ աղբը կարող է նաև ձեր շուրջը սփռված պարարտանյութ լինի: Չէ՞ որ գոմաղբն էլ կամ ցանկացած այլ պարարտանյութից շատ վատ հոտ է գալիս: Բայդ դրանք օգնում են ծառին ավելի շատ պտուղ տալ:
Երեկ երեկոյան երեխաներիս համար կարդում էի անպտուղ թզենու առակը Ղուկասի Ավետարանից: Դուք էլ կարդացեք, դանդաղ և ուշադիր (Ավետարան ըստ Ղուկասի, Գլ. 13, համարներ 6-9): Երևի կյանքում 10-20 անգամ կառդացած կայի այդ առակը, բայց ինչ որ երեկ հասկացա երբեք չէր եղել: Ինձ շատ հարցերի պատասխաններ տվեց:
Այգու տերն ասում է այգեգործին « էս թզի ծառը կտրի, մեկա 3 տարի ա պտուղ չի տալիս, իզուր տեղը հողն է զբաղեցնում:» Այգեգործն ասում է «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։
... նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ...
Չէ՞ որ պտղաբերությունն ավելանում է երբ պարարտանյութ ենք տալիս հողին: Իսկ ով հող մշակած կա գիտի որ պարարտանյութից զզվելի հոտ է գալիս: Գոմաղբից գիտե՞ք ինչ հոտ է գալիս: Բայդ արի ու տես որ դա ավելացնում է պտղաբերությունը:
Եթե այսօր ձեր կյանքում շատ դժվարություններ կան, կարծես թէ ոչ մի տեղից ելք չի երևում, ու ձեզ թվում է թէ դուք մեն մենակ էք, ապա մի տխրեք ու մի հուսահատվեք: Մի գուցէ Աստված ձեր շուրջը սիրով ու հոգատարությամբ փորել ու աղբ է լցրել որպես պարարտանյութ, որպեսզի դուք վաղն ավելի շատ պտղաբեր լինեք, ավլեի շատ պտուղ տաք: Սա հրաշալի զգացողություն է: Քանի որ այն ծառերը որոնք պտուղ չեն տալիս, հող իզուր տեղը զբաղեցնում են, ու այգեպանը կտրում է դրանք ու հնոց նետում:
Դժվարություններին նայեք որպես գոմաղբ, որպես պարարտանյութ, որոնցից զզվելի ու անցանկալի հոտ է գալիս, բայց դրանք ահա արդեն հասնում են ձեր արմատներին ու դուք վաղն ավելի շատ պտուղ էք տալու ու ավելի էք ծաղկելու:
No comments:
Post a Comment