Wednesday, September 17, 2014

Ժողովուրդ ջան արտաքին գեղեցկությունը շուտ անցողիկ է:


Ընկերներիցս մեկն այս մտահոգությունը կիսեց ինձ հետ: «Այսօր մեզ մոտ մարդիկ սկսել են վազել միմիայն արտաքին գեղեցկության հետևից: Ու կարծես մեր բոլորիս կյանքի նպատակն է դա դարձել, գումար հավաքել՝ քիթ վիրահատել, շուրթ մեծացնել, մազեր սարքել և այլն: Ու այդ ամենը հիվանդագին աստիճանի է հասել: Բայց ոչ մեկը չի ուզում հոգին վիրահատել ու տղաներն էլ ընկած են արտաքինի հետևից: Աղջիկներն էլ որպեսզի տղաներին գրավեն, դզում-փչում են իրենց, որ արտաքինով գրավեն, ու հետո այդպես արտաքինով էլ ընտանիք են կազմում ու երեխա դաստիարակում: Աստուծո խոսքն ի՞նչ է ասում այս մասին:»
Աստուծո խոսքն ասում է, որ լավ կինը կամ ամուսինը ոչ թէ արտաքին գեղեցկության արդյունք էն, այլ նվեր են մարդուն Աստծուց: Դրա համար, սիրելի ծնողներ, աղոթեք ու աստծուց խնդրեք, որպեսզի ԻՆՔԸ ձեր զավակների առաջ ներկայացնի այն անձին, որ պիտի լինի նրա կյանքի ընկերն այս աշխարհի վրա: Եվ դուք նույնպես երիտասարդ աղջիկներ ու տղաներ հասկացեք որ լավ ու նվիրված, վստահելի կյանքի ընկերը շնորհ է Աստծուց, քանի որ ՆԱ ԻՆՔԸ գիտի մարդկանց սրտերն ու մտքերը: Հետևաբար աղոթեցեք ու խնդրեք Աստծուց որ ԻՆՔԸ հարմար ժամանակին ձեզ ներկայացնի այն աղջկան կամ տղային որ հետ դուք ձեր կյանքը պիտի կապեք: Սերը արտաքին գեղեցկության ետևից ընկնելը չէ: Հարցրեք ցանկացած ամուսնացած կարգին մարդու, ու ձեզ կասեն որ դա շուտ անցողիկ է ու մնում է հավատարմությունը, իրար վստահելը, լկտի ու լիրբ չլինելը, խոնարհությունն ու իրար՝ ընտանիքի միասնական շահին նվիրվելը: Բայց այս բանի համար երբ աղոթեք պիտի վստահեք: Պիտի վստահեք որ Աստված ձեզ այնքան է սիրում, որ կանի, քանի որ դուք Իրեն վստահում էք, վստահում էք չտեսնելով ու չհասկանալով թէ ինչպես: Որովհետև եթե չվստահեք չի ստացվի, կսայթակեք: Հիշու՞մ էք երբ Պետրոսը Հիսուսի հրամանով ջրի վրա քայլեց ու մի մոմենտ երկմտեց ինչ եղավ (Մաթևոս 14:30-33):
Ահա մի քանի օգտակար հատվածներ Աստվածաշնչից:
»»Տներն ու ստացուածքը հայրերը բաժանում են որդիներին, բայց առաքինի կին՝ Աստուած է տալիս տղամարդուն։«« ԱՌԱԿԱՑ ԳԻՐՔ 19:14 (Այս մեկը լավ հիշեք ժողովուրդ ջան ու միշտ պահեք մտքում երբ սիրահարվեք կամ ամուսնանալու ժամանակը գա):
Մեծանուն եւ պատուական է գթասիրտ մարդը, բայց դժուար է գտնել հաւատարիմ մարդ։ Առակներ 20:6
Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝ 4նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։ - Սիրաք 25:3
Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։ 2Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։ - Սիրաք 25:1-2
Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց։ Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ։ Առակաց 18:22
Թէ առաքինի կին գտնուի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդէպ, եւ իր ունեցածը երբեք քամուն չի տրուի։ Ողջ կեանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների եւ ոչ թէ չարիքների մէջ։ Առակներ 31:10-12
Կնոջ չարութիւնը այլափոխում է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում նրա երեսը։ 23Նրա ամուսինը կը նստի իր ընկերների հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։ - Սիրաք 24:22-23
Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։ - Սիրաք 25:17
------------
Օրինակները շատ են, ու նաև կան բազում օրինակներ թէ ինչ փորձանքներ են հետևում ամուսիններին երբ նրանք սխալ որոշումներ են կայացնում ամուսնական կյանքի ընթացքում՝ ոտնահարելով հավատարմությունը: Իմացեք որտեղ է իսկական արժեքը և թէ ՈՎ է տալիս այն: Եթե այստեղ չսխալվեք, կյանքում երկար երջանկություն կունենաք:
Նաև կարդացեք խնդրում եմ այս հոդվածն ու տեսեք թէ ինչու մի գեղեցիկ աղջկա իր գեղեցկությունը երբեք պետք չեկավ:http://bit.ly/YtpPwd Լավ հոդված է, անպայման կարդացեք, կօգնի ձեր երեխաներին ավելի լավ դաստիարակել որպեսզի չխաբվեն կյանքում ու չհուսահատվեն:

No comments:

Post a Comment