Ընկերներից մեկը գրել է թէ ինչքան է ափսոսում, որ շարունակում է մեղք գործել Աստծուն ճանաչելուց ու Նրա կամքն իմանալուց հետո: Ուրիշներին հորդորում է ներել, բայց ինքը դժվարանում է, խոսում է խոնարհության մասին, բայց ինքը դժվարանում է: Բոլորիս էլ ծանոթ իրավիճակ է: Ինչպե՞ս վարվել:
Բոլորս էլ սայթաքում ենք: Հայրը գիտե որ մենք տկար ու կրքերին գերի իրավիճակում ենք գտնում: Դրա համար նա Փրկություն ուղարկեց: Բժիշկ պետք է միայն նրանց ովքեր գիտակցում են թէ հիվանդ են: Իսկ նրանք, ովքեր մտածում են թէ մի քանի աղոթքներով արդեն ինչ որ "արժանի" հոգևոր մաքրության են հասել, խիստ սխալվում են ու դա կոչվում է հոգևոր խաբեություն: Այնպես որ լավ է, երբ բոլորս մեր ներսը նայենք շարունակ, ու մեր "հիվանդությունները" տեսնելով զղջանք ու խնդրենք Հիսուսի օգնությունը, նրանց հաղթահարելու համար: Մենակ չենք կարող դա անել: Այդ մասին նույնիսկ Պողոս առաքյալն է գրել Հռոմեացիներին ուղղված նամակում: Սա ճանապարհ է Հիսուսի հետ:
Ճանապարհի սկզբում փորձեք գոնե փոքր բաների մեջ չմեղանչել կամ վատ բաներ չմտածել:
Երիտասարդ էս՞ Փողոցում գեղեցիկ աղջի՞կ տեսար: Ցանկությամբ մի նայրիր: Երեսդ դարձրու, շուտով կանցնի: Շատակե՞ր էս: Վերջին փոքրիկ պատառը մի վերցրու, թող: Այդպիսով մեր սիրելի Հայրը կտեսնի հավատարմություն իր նկատմամբ: Իսկ հավատարմությունը շատ լավ ու գնահատելի բան է: Երբ ՆԱ տեսնի որ մենք փոքր բաների մեջ հավատարիմ ենք մնում, Նա մեզ հնարավորություն կտա ավելի մեծ բաների հաղթել: Ոչ մի չեմպյոն չի կարող 200 կիլոգրամանող ծանրաձող միանգամից բարձրացնել: Նրանք 10-20 կիլոգրամից են սկսում մարզվել: Հոգևոր կյանքն էլ մարզանք է՝ հավատարմություն մեր սիրելի ԾՆՈՂԻ նկատմամբ քիչ բաների մեջ: «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է։» ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 16:10: Եկեք փոքր բաների մեջ հավատարիմ մնանք Հիսուսին: Ու մի օր կլսես այս ձայնը՝ ««Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱԹԵՎՈՍԻ 25:21
No comments:
Post a Comment