Wednesday, September 17, 2014

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ (Սղ 1:1,2) Իմ ընկերներից Ofelia Stepanyanն այս հատվածն էր գրել իր էջին, որն ինձ շատ մտորելու տեղիք տվեց: ինչ լավ հատված է չէ՞, բայց սա ինչ է նշանակում այսօր, 21րդ դարում:
«ամբարիշտների խորհրդով չի շարժւում» -- Եթե ձեր ընկերները կամ բարեկամները մի անարդար բանի մասին խորհեն և ուզենան դա իրագործել, սա նշանակում է որ դուք պիտի իրենց ասեք, որ մերժում էք դա ու չէք մասնակցի, իրենց էլ հորդորում էք չմասնակցել այսպիսի գործի, շատ լավ հասկանալով որ նրանք ձեզ չեն հասկանա:
«... համախոհ չի լինում» Եթե ձեր հարևանը կամ մտերիմը մի բաժակ սուրճի շուրջը սկսի սրանից նրանից բամբասել (մարդիկ այնտեղ չեն և չեն կարող իրենց պաշտպանել), դուք պիտի քաջությունն ունենաք նրանց հարգանքով ու մեղմիկ հայտնել, որ դուք չէք սիրում բամբասել ու չէք կարող «համախոհ» լինել, եկեք այլ բանի մասին խոսենք: Հնարավոր է, որ ձեր զրուցակիցը ձեզ չհասկանա, բայց դուք պարտավոր չէք այդ չհասկանալու պատճառով մեղք գործել ու Աստուծո պատվիրանը խախտել: Իսկ նաև հնարավոր է որ ձեր բարեկամը մտածի այս մասին ու ինքն էլ դուրս գա բամբասկոտության կործանարար ու տրտմալի ճանապահից:
«հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին» Եթե դուք միայն հաճույք ստանաք Տիրոջ օրենքներից ու գիշեր-ցերեկ խորհեք ու խոսեք Նրա պատվիրանների ու սիրո մասին, ձեզ հնարավոր է ասեն որ շեղվել էք այս աշխահից, դարձել թունդ հավատացյալ ու արմատական: Դուք սրան էլ պիտի պատրաստ լինեք: Սրանք ձեզ կասեն այն մարդիկ, որ երբեք իրենց հարց չեն տվել թէ ինչու են ապրում և որն է կյանքի իմաստը: Բայց մի օր նեղության մեջ իրենք ձեզ կհիշեն ու հնարավոր է որ Աստծուն դառնան: Դուք հավատարիմ մնացեք Հիսուսին ու սիրով ընդունեք նրանց:

No comments:

Post a Comment