Երբ դուք ապրում էք ամեն ասպարեզում խաղաղություն գործելով, դուք աշխատում էք Աստուծո տիրույթում:
Մենք խոսում ու աղոթում ենք խաղաղության համար, բայց երբ խաղաղությունը վտանգվում ենք մենք չենք կարողանում այն պահպանել կամ վերականգնել։ Հիսուսը չասեց երանի խաղաղության մասին խոսողներին կամ խաղաղության մասին աղոթողներն այլ «Երանի խաղարարարներն, որովհետև նրանք Աստուծո որդիներ պիտի կոչվեն» (Մաթ. 5։9)։
Այս կյանքում մարդ կամ խաղարարար է կամ խռովարար։ Միջին տարբերակ չկա, որովհետև Հիսուսն ասեց «Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է» (Մաթ. 12-30)։ Սրանք շատ զորավոր ու զգաստացնող խոսքեր են։
Եկեք իսկական խաղարարար լինենք ամեն օր ու կյանքի բոլոր պայմաններում, ինքներս մեզ հետ, մեր ընտանիքներում, աշխատանքի վայրում, ըներների ու բարեկամների շրջանակում, այն ժողովի մեջ որին դուք մասնակցում էք ու որի ընթացքում կրքերը բորբոքվում են, ազգային ու միջազգային հարցերում (վերգին երկուսն ավելի դժվար են ու միշտ չէ որ ձեզանից են կախված)։
Երբ դուք ապրում էք ամեն ասպարեզում խաղարարար լինելով ու խաղաղություն գործելով, դուք աշխատում էք Աստուծո «տերիտորիայում», տիրույթում ու դուք ԻՐ զավակն էք։ Մարդիկ ձեզ կկոչեն Աստուծո զավակ, Աստուծո մարդ։
No comments:
Post a Comment