Երգ, որ արժէ անգիր սովորել:
Անփորձելու ջուր մի մտնիր քեզ կը խեղդէ, գործ չունիս,
Քնած օձին ձեռք մի մեկնիր քեզ կը խայթէ, գործ չունիս։
Մի բան որ քեզ չեն հարցանիլ շուտով պատասխան մի տար,
Անտեսնել բան մի վկայիր, մի հաստատէ գործ չունիս։
Երբ գործ ունես կատարելու, բանդ մի թող տարաժամ,
Խոսքդ ու զրույցդ լավ կշռիր, մի լեր անփույթ, անխնամ։
Մի լեր անսիրտ, մի լեր անգութ, մի լեր հպարտ, անզգամ,
Գոռոզ մարդուց հեռու մնա, մի խրատէ, գործ չունիս։
Խելոք, գիտուն վարպետների խոսքերիցը խրատ առ,
Եթե կյանքում չնախանձես, ուրախ կըլնես անպատճառ։
Եղիր բարի ու կորովի, սրտով ուրախ և կայտառ,
Մահուբի Գևորգի խոսքը մի կրճատէ գործ չունիս։
Դիտեք Թովմաս Պողոսյանի կատարումն այստեղ
Մահուբի Գևորգ (Մանուկյան Գևորգ Մանուկի, 1857, գ. Ղարաբուլաղ (այժմ` գ. Երնջատափ` ՀՀ Արագածոտնի մարզ) - 1935, գ. Երնջատափ), հայ աշուղ:
Երգել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ, շրջել Արևմտյան Հայաստանում: Ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով: Լույս է տեսել նրա «Մահուբի Գեւորգի գլխի անցքերը եւ խրատական երգերը» (1912, կազմ.` Ե. Խաչատրյան) գիրքը: 1957-ին հրատարակել է առավել համապարփակ և ճշգրտված «Ջութակ» (կազմ.` Ա. Սահակյան) ժողովածուն: Մահուբի Գևորգի երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, հայրենիքը: Ճանաչվաշ են «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է» և այլ երգեր:
No comments:
Post a Comment