Monday, January 13, 2014

Միասին երգելու զորությունը

Շաբաթ Կիրակի Ատլանտա էի գնացել տեղի հայ համայնքի հետ Սբ. Ծննդյան Պատարագին մասնակցելու: Քանի որ այնտեղ դեռ մշտական հոգևորական չկա այցելու հոգևորականը ամիսը մեկ անգամ է գալիս առաջնորդարանից: Էտ ինչ հավեսով ժողովուրդ էին: Որտեղից ասես հայեր կային, Հայաստանից (Գյումրեցի տղաներ օգնում ծառայում էին խորանին), Պոլսից, Պարսկաստանից, Հալեպից, Բեյութից: ---- Պատարագից հետո միասին փոքրիկ սրահում հայամնքով ճաշեցինք: Մեկ էլ սկսեցինք ժողովրդով երգել... մի ուրախություն, մի խինդ, արցունքներ: էնքան երգեցինք հոգնեցինք, չէինք ուզում բաժանվել: Ու ես հասկացա թէ միասին երգելու մեջ ինչ զորություն կա: 

Այդպիսի համայնքաին ոգի չէի տեսել: Միասնական երգն ու պարը մեջտեղ են բերում հայի ուրախ ու միավորված տեսակը: Բամբասելու ու բողոքելու փոխարեն մենք երգեցինք ու շատ հաճելի էր: ---- Մտատեցի կիսեմ ձեզ հետ սա, դուք էլ լավ զգացեք: 

Մենք, որպես ազգ շատ չոգտագործված ներուժ (պոտենցիալ) ունենք, ու միասնական երգը դա կարող է դուրս բերել ու արտահայտել:

Տէրը ձեզ օրհնի ու բարի շաբաթ բոլորիդ:

No comments:

Post a Comment