Monday, January 13, 2014

Ինչպես մեծացնել իմաստուն զավակներ ու ազնիվ առաջնորդներ

Մի անգամ Բաղդադի հարուստ սուլթանը մեծ ճաշկերույթ էր տալիս իր նոր ծնված որդու պատվին: Բոլոր իշխաններն ու մարզպետները, որ մասնակցում էին խնջույքին նորածնի համար բերել էին շատ թանկարժեք նվերներ, բացի մի երիտասարդ իմաստունից, որը եկել էր դատարկաձեռն:

Նա այսպես բացատրեց սուլթանին:

«Այսօր մանուկ իշխանը բազում թանկարժեք նվերներ, ոսկեղեն ու հազվագյուտ դրամներ կնդունի: Իմ նվերը տարբեր է: Երբ որ քո զավակը հասնի այն տարիքին, որ  կարողանա լսել, մինչև իր չափահասությունը ես ամեն օր քո պալատը կգամ ու նրան պատմություններ կպատմեմ Արաբական հերոսների մասին: Երբ քո զավակը դառնա մեր կառավարիչը նա կլինի արդար ու ազնիվ."

Երիտասարդ իմաստունը պահեց իր խոսքը: Եվ երբ իշխանը սուլթան դարձավ նա հայտնի դարձավ իր իմաստությամբ ու պատվով:

Սիրելի ընթերցող, իմացիր տվածիդ արժեքը: Ձեր զավակներին ու փոքրերին անպետք նվերներով մոլորեցնելու փոխարեն ճիշտ օգտագործեք ժամանակն ու պատմություններ պատմեք հերոսական գործերի, նվիրումի, հավատարմության ու ազնվության մասին: Ավետարան տվեք նրանց ձեռքերը: Թող հայհոյանքի փոխարեն աղոթք, շնորհակալություն ասել ու ներողություն խնդրել սովորեն: Նրանք իսկական առաջնորդ կմեծանան ու կլինեն ազնիվ մարդիկ: Իսկ դուք չէք ափսոսա երբեք այսպես վարվելու համար:






No comments:

Post a Comment