Friday, January 10, 2014

Աստված Հավա՞տք է Ուզում, Թէ՞ Մշտական Հարաբերություն

"Եթե մեկը հավատով Աստծու առջեւ ընկնի, աղաչանքներով ապավինի մարտիրոսների նշխարներին, կնդունի հիվանդությունների բժշկություն, կհալածվեն ախտերը, դուրս կելնեն դեւերը, եւ կթողնվեն մեղքերը:" Ս. Հովհան Մանդակունի

Սիրելիներս սա ճիշտ է, բայց իմ կարծքով այստեղ մի մեծ բայց կա եթե այն կարդանք կոնտեքստից դուրս:  Եթե այդ բայցը հաշվի չառնենք մենք կխաբնվենք ու մեզ մի օր կհիշեցվի Մաթևոսի 7:21-ում գրված Տէր ՀԻսուսի խոսքերը: 

Ուրեմն վերը մեջբերված միտքն անշուշտ ճիշտ է, բայց ինչու չի իրականանում միլլիոնավոր հավատացեալների կյանքում: Սատանան էլ է հավատում, եվ եթե մենք ծոմ ենք պահում մեկ կամ մի քանի օր, նա ընդհանրապես ոչ մի բան չի ուտում: Կամ, մարդիկ փորձանքի մեջ ընկնելուց հավատով աղոթք էն անում, մատաղ ու զոհաբերություն են անում մի բան ստանում կամ չեն ստանում, ու վերջ: Ինչու՞ 

Որովհետև Աստված հարաբերություն է ուզում իր հետ: Մշտական հարաբերություն: Տէր Հիսուսը որթատունկն է ու այդ որթատունկի վրա մշտապես մնալ ու պտուղ տալ է պետք, այլ ոչ թէ կտրված ու անպտուղ ապրել ու մեկ էլ հիվանդության ու դժվարության պահին փորձէլ կպնել որթատունկին նորից կտրվելով հաջորդ օրը: 

Ուրեմն եթէ շարունակական պտղաբեր հարաբերություն չկա, Սբ Հոգիով տաքանալ ու լուսավորվել չկա, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թթխմորվել չկա, կամ սերմի պես աճելով մեծ ծառ դառնալ չկա, ապա սա անոգուտ է: Հիշեք Մաթևոսի 7:21-ը: "«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։» 

Իսկ ինչ է ամեն մի ծնողի կամքը : Երկու բան: 1. Որ զավակները սիրեն ծնողին: 2. Որ զավակները սիրեն իրար որպեսզի ընտանեկան ուրախություն ու խաղաղություն լինի:

Թէ չէ բոլոր զավակներն էլ գիտեն որ Հայր կա, քույրեր ու եղբայրներ կան: Ի՞նչ օգուտ եթե սեր չկա, մշտական հարաբերություն չկա:

Սա է, որ մենք պետք է բոլորս սովորենք ու քաջալերենք, որպեսզի այս տեսակ մոտեցումները մտնեն մեր հասարակական կյանքի մեջ: 




No comments:

Post a Comment