Երբ ընկերներիս հետ խոսում եմ սեփական անձը և միտքը փոխելու, մաքուր խղճով ապրելու մասին, միանգամից ասում են, բա ինչու իշխանությունն այդպես չի անում, ինչու ընդիմությունն այդպես չի անում, ինչու եկեղեցին այդպես չի անում...
Ու քննադատում են աջ ու ձախ՝ սեփական կեղտերի մասին լռելով: Այս մարդիկ ասում են, որ իրենք Քրիստոնյա են՝ այսինքն Քրիստոսի ուսմունքին հավատարիմ: Բայց նրանց համար Աստուծո Խոսքը կարևոր չի, այլ՝ «Ես մաքուր խղճով կապրեմ եթե սրանք էլ շտկվեն...»: Մարդը չի ուզում սրբանալ, այլ ուզում է որ իր շուրջն ամեն ինչ փոխվի ու ինքն իր ներսի կեղտերով մնա այդ սրբության կենտորնում:
Այդպես չի լինում:
Երկիրը կկառավարի նա, ում Աստված կտա այդ իշխանությունը (Հռոմ 13:1-2): Սա չէ կարևորը: Այլ կարևորն այն է, թէ դու ինչքան կհասցնես սրբանալ, սիրել ու խիղճդ մաքրել, քանի դեռ այս աշխարհում ես: Մեր ժամանակն ամեն օր սպառվում է:
Ձեզ լավ կյանքի համար ամեն ինչ տրված է եթե իսկապես ճանաչեք Աստծուն (1. Պետ. 1:3): Դուք պիտի որոշեք: Հավատարիմ էք Հիսուսի՞ն, թէ ձեր կամքին ու մտքերին: Ձևական ու ստից Քրիստոնեությունը կսպանի ձեզ:
---
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:
Post a Comment