Անվամբ Հօր և Որդվո և Հոգվույն Սրբո, Ամեն:
Երանի սգավորներին, որովհետեև նրանք պիտի մխիթարվեն: Երանի սովածներին, որովհետև նրանք պիտի կշտանան:
Մեր զգացմունքների բնությունը շատ հետաքրքրական է՝ ալիքների պես է ընթանում: Հատակ ունի և գագաթ ունի: Հետևաբար մենք այդ զգացումների մեջ էնք և շարունակ ուզում էնք վերևում գտնվել, այսինքն միշտ երջանիկ, միշտ ուրախ լինել. Ամեն ինչ ուրախ ու կայտառ լինի: Ոչ մի բան մեզ անհանգիստ չանի: Մենք միշտ այսպիսի վիճակի մեջ լինել էնք ուզում: Բայց որքան էլ մենք ուզենանք, մի բան կա, որ մեզ այդ բարձր վիճակից կամաց կամաց ցած է բերում: Այս առումով նույնիսկ ժողովրդական առած էլ կա, թէ շատ խնդացինք, հիմ պիտի լացենք: Ինչու՞, որովհետև մեր զգացմունքների կառուցվածքն այսպիսին է, երբեք միշտ վերևում չի մնում ինչքան էլ որ մենք ուզենանք:
Դրա համար Հիսուսն ասում էր, որ «երանի սգավորներին:" Ինչու՞ Որովհետև զգացումները միշտ ներքևում էլ չեն մնալու: Այսինքն միշտ տխուր, միշտ լաց ու կոծ, միշտ սրտաճմլիկ չի լինում: Այդպես չէ՞ Միշտ խավար ու գիշեր չի լինում: Հետո կամաց կամաց մի բան ձեր ձեռքից բռնում ու այդ տխրությունից դեպի ուրախություն և խավարից դեպի լույս է տանում: Փողոցով քայլում էք ու մեկից հանկարծ ձեր սիրտը լցվում է ուրախությամբ: Դուք էլ չգիտեք թէ ինչու: Զգացմունքներն այդպես են:
Ուրեմն եկեղեցու մեջ, ինչպես որ տեսնում էք վարագույրները փակվեցին: Այլևս 40 օր վարագույրները փակ պիտի մնան: Շատ քիչ պիտի բացվեն միայն որոշ տոներին: Այսինքն եկեղեցին ասում է որ հիմա մի քիչ տխրության շրջան մտնենք: Մի քիչ ապաշխարհության շրջան մտնենք: Մի քիչ տխրենք մենք մեր սխալների վրա: Մեր մեղքերի վրա ողբանք:
Մի քիչ ավելի լրջանանք. Մի քիչ ավելի մտածենք: Ավելի շատ Սուրբ Գիրք կարդանք: Ավելի շատ աղոթենք: Ավելի շատ եկեղեցի գնանք: Ավելի շատ երկնքի մասին մտածենք:
Որովհետև եկեղեցին ասում է, որ եթե միշտ բաց լինի վարագույրը, ապա արժեքը չէնք հասկանա: Եկեղեցին էլ պետք է մի քիչ մթանա: Եկեղեցին էլ պետք է մի քիչ տխրի: Որպեսզի երբ այն նորից իր իր ամբողջ փայլով փայլի, տարբերությունը հայտնի դառնա:
Եկեղեցում ծեսի մեջ էլ այս տեսակ խորհուրդներ կան: Օրինակ, սովորական Պատարագի ընթացքում մինչև Սուրբ Սուրբ երգելու պահը բոլոր մոմերը չեն վառվում: Երբ որ Սուրբ Սուրբը երգվում է, բոլոր լույսերը վառվում էն, որպեսզի տարբերությունը հայտնի դառնա: Այդպես ծեսի մեջ էլ մենք անդրադառնում էնք որ շատ կարևոր մի հատվածի մեջ մտանք:
Ուրեմն Բարեկենդանն է այսօր: Մեծ Պահքի առաջին օրն է: Ուրախության օրն է և անունն առնում է Բարի Կյանք, Բարի Կենդանություն ունենալուց: Եվ այս զգացումը Քրիստոնեա աշխարհի մեջ այն է, որ մարդիկ այս օրն ապրեն իրենց ապրելիք ուրախության գագաթնակետին հասնելով, կառնավալներով, ուտել խմելով, զվարճանալով, պարելով, խենթանալով... հասնեն այդ գագաթնակետին և հետո սկսեն իջնել ներքև, կյանքի ուրշ երեսներն էլ տեսնելու և ճանաչելու:
Դրա համար սիրելիներ այսօր մենք պետ է մտածենք ավելի լավ ու ավելի որակավոր կյանքի մասին: Այսինքն ունենալ կյանք, չի նշանակում միշտ ապրել: Մարդուն առնում ու բանտի մեջ էս դնում: 20 տարի այդ բանտի խցի մեջ է: Կյա՞նք է սա: Կյանք է այօ, քանի որ ապրում է, բայց ի՞նչ կյանք է: Այդպես չէ՞ Եվ կամ մեկը 7 օր աշխատում է: Ամեն օր 12 ժամ: Միայն - ճաշ ուտելու և քնելու ժամանակ ունի: Սա կյա՞նք է: Այօ կյանք է, ապրում է, բայց սա կյանք չէ:
Ուրեմն կյանքը պետք է որակավոր լինի: Կյանքը երբ որ որակավոր է, այն ժամանակ է որ կյանք է: Եվ Աստված կյանքը որակավոր ստեղծեց: Այսօրվա խորհուրդն այս է: Աստված կյանքը Դրախտի մեջ ստեղծեց: Չստեղծեց մարդն անապատի մեջ, այլ պարտեզ շինեց: Եդեմական պարտեզի մերջ դրեց մարդուն: Գեղեցիկ ծառեր ու գեղեցիկ բույսեր կային այնտեղ: Եվ մենք տեսնում էնք որ այդ գեղեցկության մեջ մարդն Աստուծո հետ միասին լի ու կատարյալ կյանք ուներ:
Ուրեմն կատարյալ ու որակավոր կյանքը մենք այսպես էնք հասկանում՝ դրախտի մեջ եղած կյանքը: Ինչ է դա՞ Մի կյանք որ մարդը նյութական ամեն ինչ ունի, իր մարմնի մեջ ոչ մի խնդիր չունի, հիվանդություն չունի և անմահ է ու Աստուծո հետ ընկէր է - զրուցում է Աստուծո հետ: Ուրեմն դրախտը սա է: Սրա համար ստեղծվեցինք մենք: Մարդու 10 տրիլիոն բջիջների, իր գենետիկ կոդի մեջ սա է արձանագրված: Միայն ու միայն այսպիսի պարագաում կարող է մարդը երջանիկ լինել: Այսինքն մարմնական բոլոր պետքերդ իրականում են: Ամեն ինչի լավագույնն ունես, ոչ մի թշնամի չունես, Աստուծո հետ բարեկամ էս, առողջ էս, ոչ մի հիվանդություն չունես, չէս ծերանում և չէս մեռնում:
Այս է կյանքը: Աստված այս ուզեց: Այսպիսի կյանք ուզեց մեզ համար, բայց հիմա չունենք: Սակայն ունենանք, թէ չունենանք, մեր մեջ այդ փափագը կա: Մեր հոգու մեջ այդ փափագը կա: Այդ պատգամը դրել է Աստված մեր սրտի մեջ: Ասել է, որ այսպես կարող էս երջանիկ լինել: Եթե սրանցից մեկը պակասի, պիտի տանջվես և միշտ պիտի փնրտես այդ կորցրած դրախտը:
Դրա համար է, որ մենք այս բոլորն ուզում էնք իրականացնել: Դրա համար է որ դուք միշտ տեսնում էք առասպելների մեջ թէ ինչպես ենք մարդիկ փնտրում կենդանության ջուրը: Երիտասարդության ջուրը, որ երբ խմես պիտի երիտասարդանաս: Հիշու՞մ էք, նույնիսկ Ֆաուստը սատանային իր հոգին ծախեց այս բաներին տիրանալու համար:
Մինչև որ մենք անմահ չլինենք երջանիկ չէնք լինի: Քանի դեռ մահվան սուրը մեջ գլխավերևում կախված է դամոկլյան սրի նման ապա չէնք կարող երջանիկ լինել: ՄԻշտ վախենում ենք: Մահը միշտ 1000 ու մի տեսակ ուրվականներով գալիս ու կանգնում է մեր առջևը և վախենում էնք մենք: Հատկապես երբ արդեն տարիքներս առած էնք: Չենք կարող մշտապես երջանիկ լինել հիվանդություններով հանդերձ: Դրա համար մարդը փորձում է հիվանդությունները հանել արանքից: Արդի բժշկագիտությունն այս է ուզում այսօր: Մարդու գեների մեջ հիվանդություն առաջացնոց տարրերը դուրս հանել և մարդուն 1200 տարի կյանք պարգևել:
Մենք այս պարտեզն էնա փնտրում: Արդձակուրդներ էնք ուզում և այդ արդձակուրդներին փնտրում էնք ամենալավ տեղերը: Գնում էք 5 աստղանի, 7 աստղանի հյուրանոցներ ու այտեղ տեսնում մարդկային ձեռքով ստեղծված դրախտները, թագավորների պալատներն ու պարտեզները: Ինչու՞ Քան որ կարողություն ունեմ, ասւմ էս, մեջս թաքնված դրախտը ստեղծեմ: Եվ մասամբ հաջողում ենք: Մասամ ստեղծում էնք մենք այդ թաքնված դրախտը: Բայց... երբ մյուս տարրերը պակաս էն լինում, դա չի հաջողվում:
Այնպես որ մարդիկ դրախ էն փնտրում: Իրենք իմանան թէ չիմանան: Երբ որ չարություն է գործում մարդը, նպատակը դրախտ գտնելն է: Երբ որ մարդիկ գողանում, կողոպտում էն ու դրամներ էն դիզում, նրան նպատակը դրախտ գտնելն է, դրախտ ունենալն է:
Մեր մեջի բնազդն է այն:
Ինչխես բադերը ձվից դուրս գալով վազում էն դեպի ջուրը, ինչպես զավակը ծնվելով ձգտում է մայրական կրծքին սնվելու համար, նույնպես և մեզ համար բնազդ է դրախտ փնտրելն ու դրախտին ձգտելը: Դրախտ չուզող մարդ չի լինում: Անկարելի է: Ամենամեղավորից սկսած մինչև ամենասուրբև մենք բոլորս դրախտ էնք ուզում: Բակց... չկա:
Չկա, որովհետև մեր նախահայրերը մի արկածախնդրության համար մեժեցին այդ դրախտը տարբեր տեսակի երջանկության համար՝ աստվածներ լինելու, առանց Աստուծո: Մենք ուզեցինք մեր կամքը կատարել, նույնիսկ եթե այն հակառակվում է Աստուծո կամքին: Այդպես մենք ուզեցինք: Եվ արդյունքում, մեր երջանկությունն ապահովող բոլոր տարրերը մեզանից սկսեցին խուսափել: Աստված լքեց մեզ: Դրախտը լքեց մեզ: Անասուններն ու բույսերը լքեցին մեզ ու թշնամի դարձան մեզ և մենք այսպես, հիվանդոտ ու մահկանացու էակներ դարձած հիմա մեր փնտրածն ու մեր կորցրածն էնք փնտրում:
Եվ այստեղ Աստուծո մանկավարժությունը սա է: Ասում է, չէս հասկանա մի բան, երբ դու դրա մեջ էս: Եվ ինչ պիտի անես այդ դեպքու՞մ: Դուրս պիտի ելնես դրա միջից: Հեռվից պիտի նայես ու պիտի ընթանաս դեպի նա: Այն ժամանակ պիտի հասկանաս դրա արժեքը:
Եվ սրա համար սիրելի եղբայրներ ու քույրեր, շատ կարևոր է որ մենք մեր շարժումները ճիշտ հասկանանք թէ ինչու համար էնք անհանգիստ: Անհանգիստ էնք, որովհետև դրախտի մեջ չէնք: Ինչու համար էնք անհանգիստ էնք, որորվհետև բարի կենդանություն չունենք: Եվ այսօր մենք ուզում էնք այն տեսնել ու հիշել: Սակայ այսօր դու ուզածիդ չափ ուրախանաս էլ այդ երջանկության միայն սիվոլը կարող էս տեսնել: Որովհետև մեր այստեղի երջանկությունը, դժբախտաբար, նաև մեղքի հետ է խառնված:
Ավերված մարդու բնությունն ավերված բաներ է ուզում: Եվ այդ պահանջն այս աշխարհը հետզ հետէ վերածում է ավելի մեծ դժոխքի և ոչ թէ դրախտի:
Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի Բարեկենդանի Օրվա Քարոզը, խոսված Պոլսում, Մարտ 2, 2014.
Գուրուչեշմեի Սբ. Խաչ եկեղեցում:
No comments:
Post a Comment