Հարց իմ Քրիստոնեա ընկերներին հոգևոր կյանքի մասին: Ո՞րն է ավելի լավ, բարեգործութիւն անելով չարչարուել, եթէ այդ է Աստծու կամքը, թէ՞ չարիք գործել։
Մենք գիտենք, որ երբ մարդ իր կյանքում բարի ընթացքի մեջ է Քրիստոսով, երբեմն կարող է պախարակվել ու բամբասվել չարագործների կողմից: Եվ Աստված թույլ է տալիս դա: Մինչդեռ թվում է, թէ եթե Քրիստոնեաներն այս աշխարհի ջրերով գնան և Աստծո հետ հարաբերությունը պահեն տարածության վրա, ապա իրենք էլ չէն տարբերվի ոչ Քրիստոնեանրից իրենց վարքով ու մտքերով և հետևաբար և կդառնան այս աշխարհինն ու ավելի շատ մարդ կնդունի իրենց: (Նկատեք որ գրեցի Քրիստոնեաներ որ տարբերվում էն վարքով ու մտքերով)
Հետևաբար այս երկուսից, ո՞րն է ավելի լավ: Թէ ինչ է ասում այս մասին Պետրոս Առաքյալը, կարող էք գտնել կամ մեր 21րդ օրվա Պահքախաղի իմ կոմենտում (http://tinyurl.com/q8acxco), կամ էլ Պետրոս Առաքյալի Առաջին Ընդհանրական Թղթի 3րդ գլխի 17րդ համարում:
No comments:
Post a Comment