Monday, January 20, 2014

Անփորձելու ջուր մի մտնիր քեզ կը խեղդէ, գործ չունիս

Երգ, որ արժէ անգիր սովորել:

Անփորձելու ջուր մի մտնիր քեզ կը խեղդէ, գործ չունիս,
Քնած օձին ձեռք մի մեկնիր քեզ կը խայթէ, գործ չունիս։
Մի բան որ քեզ չեն հարցանիլ շուտով պատասխան մի տար,
Անտեսնել բան մի վկայիր, մի հաստատէ գործ չունիս։
Երբ գործ ունես կատարելու, բանդ մի թող տարաժամ,
Խոսքդ ու զրույցդ լավ կշռիր, մի լեր անփույթ, անխնամ։
Մի լեր անսիրտ, մի լեր անգութ, մի լեր հպարտ, անզգամ,
Գոռոզ մարդուց հեռու մնա, մի խրատէ, գործ չունիս։
Խելոք, գիտուն վարպետների խոսքերիցը խրատ առ,
Եթե կյանքում չնախանձես, ուրախ կըլնես անպատճառ։
Եղիր բարի ու կորովի, սրտով ուրախ և կայտառ,
Մահուբի Գևորգի խոսքը մի կրճատէ գործ չունիս։


Դիտեք Թովմաս Պողոսյանի կատարումն այստեղ



Մահուբի Գևորգ (Մանուկյան Գևորգ Մանուկի1857, գ. Ղարաբուլաղ (այժմ` գ. Երնջատափ` ՀՀ Արագածոտնի մարզ) - 1935, գ. Երնջատափ), հայ աշուղ:

Երգել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ, շրջել Արևմտյան Հայաստանում: Ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով: Լույս է տեսել նրա «Մահուբի Գեւորգի գլխի անցքերը եւ խրատական երգերը» (1912, կազմ.` Ե. Խաչատրյան) գիրքը1957-ին հրատարակել է առավել համապարփակ և ճշգրտված «Ջութակ» (կազմ.` Ա. Սահակյան) ժողովածուն: Մահուբի Գևորգի երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, հայրենիքը: Ճանաչվաշ են «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է» և այլ երգեր:

Tuesday, January 14, 2014

Մեղավոր Բանտարկյալի Պատմությունը Մեղքի ու Ողորմության Մասին

Մի ծեր հոգևորական այցելում է բանտ ու հանդիպում ընկճված մի երիտասարդի: «Ինձ մենակ թող տԷր հայր, ես լավ մարդ չեմ,» ողբալով ասաց երիտասարդ բանտարկյալը: «Ամեն ինչի որ ձեռք եմ տվել, միայն կապտուկներ եմ թողել. Ես ուրիշներին ազդել եմ որպեսզի հանցագործության կյանքի ճամփան բռնեն: Ես խորապես վիրավորել եմ այն մարդկանց որ հոգ են տարել իմ համար - մորս, կնոջս և մեր փոքրիկ աղջկաս: Իմ համար հույս չկա:"

Տարիքով հոգևորականը մի պահ լուռ մնաց ապա խոսեց: "Վերքերը, որ դու պառճառել էս մարդկանց թերևս երբեք չլավանան. Ինչ որ դու արել էս շատ ծանր է: Քեզ հիմա մի բան է պետք, գտնել կյանքի մի նոր կողմնացույց, մի նոր ճանապարհ:" Նա մի պահ ընդհատեց իր խոսքն ապա շարունակեց: "Մենք պետք է սկսենք քեզ նոր պատմություններ սովորեցնելով."

«Պատմություննե՞ր," որոտաց երիտասարդ բանտարկյալը: "Ես քեզ պատմում եմ իմ հուսահատ վիճակի մասին իսկ դու ինձ խոսում ես դատարկ ու անոգուտ պատմություններ սովորեցնելու մասի՞ն: Ես ապորւմ եմ առանց հույսի և դու ինձ խոսում էս ուրախ վերջաբանների մասի՞ն: Եթե իմ կյանքի մնացորդը ես պետք է անցկացնեմ այս բանտում, ապա ինձ հարկավոր են փաստեր այլ ոչ թէ հորինված պատմություններ:»

Երբ երիտասարդի պոռթկումը դադարեց, տէր հայրը իր հոգատար ձեռքը դրեց երիտասարդի ուսին: «Մի քիչ հումոր ունեցիրի ծերուկ: Լսիր այս մեկ պատմությունը:»

Մի շատ վատ մարդ մահանում է ու կանգնում դատաստանի ատյանի առաջ: Նրա դիմաց կանգնած էին հայր Աբրահամը, Սաղմոսերգու Դավիթ արքան, Պետրոս առաքյալն ու Ղուկաս ավետարանիչը: Մի սառը լռություն կախվեց սենյակի մեջ մինչդեռ մի անտեսանելի ձայն սկսեց կարդալ այս մարդու կյանքի դետալները: Արձանագրության մեջ ոչ մի լավ բան չկար: Երբ ձայնը եզրափակեց ընթերցումը Աբրահամն ասաց, "քո պես մարդիկ չեն կարող մտնել երկնքի արքայության մեջ, դու պիտի հեռանաս այստեղից:"

"Հայր Աբրահամ," ողբաց մարդը, «ես ինձ չեմ պաշտպանում: Ես ոչ մի ընտրություն չունեմ բացի ողորմություն խնդրելուց: Դու ինձ վստահ եմ լավ ես հասկանում: Թեպետև դու սուտ խոսեցիր քո կյանքը փրկելու համար, ասելով թէ քո կինը քո քույրն է, Աստուծո շնորհքի ողորմությամբ դու օրհնություն դարձար բոլոր ազգերի համար:»

Դավիթն ընդհատեց: «Աբրահամը ճիշտորեն խոսեց: Դու չար ու գարշելի հանցագործություններ էս կատարել: Դու լույսի արքայությանը չէս պատկանում:» Մարդը դարձավ դեպի հզոր արքան ու լացակումած պատասխանեց, «Հեսուի որդի, դու ճշմարիտ էս. Ես չարակաում ու անբարոյական մարդ եմ: Այդուհանդերձ, ես համարձակվում եմ ողորմություն ու ներողամտություն խնդրել: Դու պառկեցիր Ուրիայի կնոջ հետ և ապա քո մեղքը ծածկելու համար կազմակերպեցիր նրա մահը: Ես միայն ներողամտություն ու ողորմություն եմ խնդրում, քանի որ դու էլ գիտես թէ դա ինչ բան է ու ստացար Աստծուց:"

Պետրոս առաքյալը հաջորդիվ խոսեց ու ասաց: «Ի տարբերություն Դավթի, դու երբեց Աստծու նկատմամբ սեր ցույց չես տվել: Քո թունոտ լեզվով ու պիղծ բնավորությամբ դու վիրավորել էս Աստծու Որդուն:» «Ինչ ասեմ, ես պիտի լուռ մնամ,» ցածրաձայն արտասանեց մարդը: «Ես Հիսուսի օրհնյալ անունը միայն օգտագործել եմ բարկության ժամանակ. Այնուամենայնիվ, Սիմոն, Հովնանի որդի, ես խնդրանքով դիմում եմ շնորհի համար. Թէև դու քայլեցիր Նրա կողքին ու լսեցիր խոսքերը Նրա իսկ շուրթերից, քնած մնացիր երբ Նա քո կարիքն ուներ պարտեզի մեջ, դու ուրացար նրան այդտեղ երեք անգամ այն գիշերը երբ Նա իր ամենաշատ կարիքի մեջ էր:»

Այստեղ Ղուկաս Ավետարանիչը խոսեց: «Դու պիտի հեռանաս: Դու արժանի չէս Աստուծո Արքայություն մտնելու:"

Մարդու գլուխը տխրությունից խոնարհվեց մի պահ, բայց ապա մի կայծ լուսավորեց նրա դեմքը. "Իմ կյանքի մանրամասներն արձանագրվել են ճշմարտորեն," դանդաղորեն ասաց նա: «Ես մեղավոր եմ ինչի մեջ որ մեղադրվում եմ. Բայց ես գիտեմ որ իմ համար մի տեղ կա այս օրհնյալ արքայության մեջ. Աբրահամը, Դավիթն ու Պետորսը, որ ողորմություն են տեսել կաղաչեն իմ համար Տիրոջը, քանզի նրանք գիտեն թէ մարդու տկարության և թէ Աստուծո ողորմության մասին: Դու, օրհնյալ բժիշկ, խնդրում եմ բացիր դռները, որովհետև դու էս, որ գրել էս իմ նման զղջաղողների նկատմամբ Աստուծո մեծ սիրո մասին: Ես քո փոքր եղբայրն եմ, անառակ եղբայրը."

Եվ դարպասները բացվեցին ու Ղուկասը փարվեց մեղավորին:

«Տեսնու՞մ էս,» եզրափակեց տարեց տէր հայրը, «ես ուզում եմ որ դու այս պատմությունները սովորես ոչ թէ որպես վարժանք հնարանքի, այլ որպեսզի քայլես ներողամտության ու ողորմության մեջ." Կարդա Աստվածաշնչյան պատմությունները: Նրանք կոգնեն քեզ գտնել քո ճանապարհը դեպի մշտական կյանք ու լույս:

Monday, January 13, 2014

Ինչպես մեծացնել իմաստուն զավակներ ու ազնիվ առաջնորդներ

Մի անգամ Բաղդադի հարուստ սուլթանը մեծ ճաշկերույթ էր տալիս իր նոր ծնված որդու պատվին: Բոլոր իշխաններն ու մարզպետները, որ մասնակցում էին խնջույքին նորածնի համար բերել էին շատ թանկարժեք նվերներ, բացի մի երիտասարդ իմաստունից, որը եկել էր դատարկաձեռն:

Նա այսպես բացատրեց սուլթանին:

«Այսօր մանուկ իշխանը բազում թանկարժեք նվերներ, ոսկեղեն ու հազվագյուտ դրամներ կնդունի: Իմ նվերը տարբեր է: Երբ որ քո զավակը հասնի այն տարիքին, որ  կարողանա լսել, մինչև իր չափահասությունը ես ամեն օր քո պալատը կգամ ու նրան պատմություններ կպատմեմ Արաբական հերոսների մասին: Երբ քո զավակը դառնա մեր կառավարիչը նա կլինի արդար ու ազնիվ."

Երիտասարդ իմաստունը պահեց իր խոսքը: Եվ երբ իշխանը սուլթան դարձավ նա հայտնի դարձավ իր իմաստությամբ ու պատվով:

Սիրելի ընթերցող, իմացիր տվածիդ արժեքը: Ձեր զավակներին ու փոքրերին անպետք նվերներով մոլորեցնելու փոխարեն ճիշտ օգտագործեք ժամանակն ու պատմություններ պատմեք հերոսական գործերի, նվիրումի, հավատարմության ու ազնվության մասին: Ավետարան տվեք նրանց ձեռքերը: Թող հայհոյանքի փոխարեն աղոթք, շնորհակալություն ասել ու ներողություն խնդրել սովորեն: Նրանք իսկական առաջնորդ կմեծանան ու կլինեն ազնիվ մարդիկ: Իսկ դուք չէք ափսոսա երբեք այսպես վարվելու համար:






Միասին երգելու զորությունը

Շաբաթ Կիրակի Ատլանտա էի գնացել տեղի հայ համայնքի հետ Սբ. Ծննդյան Պատարագին մասնակցելու: Քանի որ այնտեղ դեռ մշտական հոգևորական չկա այցելու հոգևորականը ամիսը մեկ անգամ է գալիս առաջնորդարանից: Էտ ինչ հավեսով ժողովուրդ էին: Որտեղից ասես հայեր կային, Հայաստանից (Գյումրեցի տղաներ օգնում ծառայում էին խորանին), Պոլսից, Պարսկաստանից, Հալեպից, Բեյութից: ---- Պատարագից հետո միասին փոքրիկ սրահում հայամնքով ճաշեցինք: Մեկ էլ սկսեցինք ժողովրդով երգել... մի ուրախություն, մի խինդ, արցունքներ: էնքան երգեցինք հոգնեցինք, չէինք ուզում բաժանվել: Ու ես հասկացա թէ միասին երգելու մեջ ինչ զորություն կա: 

Այդպիսի համայնքաին ոգի չէի տեսել: Միասնական երգն ու պարը մեջտեղ են բերում հայի ուրախ ու միավորված տեսակը: Բամբասելու ու բողոքելու փոխարեն մենք երգեցինք ու շատ հաճելի էր: ---- Մտատեցի կիսեմ ձեզ հետ սա, դուք էլ լավ զգացեք: 

Մենք, որպես ազգ շատ չոգտագործված ներուժ (պոտենցիալ) ունենք, ու միասնական երգը դա կարող է դուրս բերել ու արտահայտել:

Տէրը ձեզ օրհնի ու բարի շաբաթ բոլորիդ:

3 նվեր որ Տէր Հիսուսը սպասում էր իր հետևորդներից

Մենք միշտ Աստծուց էնք չէ՞ բան սպասում, բայց արդյոք տալի՞ս էնք նրան այն ինչ ինքն է մեզանից սպասում որպես նվեր: 

Շատ իմաստալից և օգտակար քարոզ Արմեն Քահանա Մելքոնյանի կողմից: 

http://www.youtube.com/watch?v=Tn2a0BLQfh0

Friday, January 10, 2014

Աստված Հավա՞տք է Ուզում, Թէ՞ Մշտական Հարաբերություն

"Եթե մեկը հավատով Աստծու առջեւ ընկնի, աղաչանքներով ապավինի մարտիրոսների նշխարներին, կնդունի հիվանդությունների բժշկություն, կհալածվեն ախտերը, դուրս կելնեն դեւերը, եւ կթողնվեն մեղքերը:" Ս. Հովհան Մանդակունի

Սիրելիներս սա ճիշտ է, բայց իմ կարծքով այստեղ մի մեծ բայց կա եթե այն կարդանք կոնտեքստից դուրս:  Եթե այդ բայցը հաշվի չառնենք մենք կխաբնվենք ու մեզ մի օր կհիշեցվի Մաթևոսի 7:21-ում գրված Տէր ՀԻսուսի խոսքերը: 

Ուրեմն վերը մեջբերված միտքն անշուշտ ճիշտ է, բայց ինչու չի իրականանում միլլիոնավոր հավատացեալների կյանքում: Սատանան էլ է հավատում, եվ եթե մենք ծոմ ենք պահում մեկ կամ մի քանի օր, նա ընդհանրապես ոչ մի բան չի ուտում: Կամ, մարդիկ փորձանքի մեջ ընկնելուց հավատով աղոթք էն անում, մատաղ ու զոհաբերություն են անում մի բան ստանում կամ չեն ստանում, ու վերջ: Ինչու՞ 

Որովհետև Աստված հարաբերություն է ուզում իր հետ: Մշտական հարաբերություն: Տէր Հիսուսը որթատունկն է ու այդ որթատունկի վրա մշտապես մնալ ու պտուղ տալ է պետք, այլ ոչ թէ կտրված ու անպտուղ ապրել ու մեկ էլ հիվանդության ու դժվարության պահին փորձէլ կպնել որթատունկին նորից կտրվելով հաջորդ օրը: 

Ուրեմն եթէ շարունակական պտղաբեր հարաբերություն չկա, Սբ Հոգիով տաքանալ ու լուսավորվել չկա, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թթխմորվել չկա, կամ սերմի պես աճելով մեծ ծառ դառնալ չկա, ապա սա անոգուտ է: Հիշեք Մաթևոսի 7:21-ը: "«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։» 

Իսկ ինչ է ամեն մի ծնողի կամքը : Երկու բան: 1. Որ զավակները սիրեն ծնողին: 2. Որ զավակները սիրեն իրար որպեսզի ընտանեկան ուրախություն ու խաղաղություն լինի:

Թէ չէ բոլոր զավակներն էլ գիտեն որ Հայր կա, քույրեր ու եղբայրներ կան: Ի՞նչ օգուտ եթե սեր չկա, մշտական հարաբերություն չկա:

Սա է, որ մենք պետք է բոլորս սովորենք ու քաջալերենք, որպեսզի այս տեսակ մոտեցումները մտնեն մեր հասարակական կյանքի մեջ: