Wednesday, January 14, 2015

Երկու բան որ կօգնեն փոխել ձեր միտքը դեպի բարին

Երեկ, երբ գրել էի թէ ինչպես է չարը ներթաբանցում մարդկային գիտակցության մեջ (մտքի հետ զրույց սկսելով http://bit.ly/1BZqqn1) մի քանի հոգի հարցրեցին, բա լավ ինչպես է կատարվում այդ մտքի փոփոխությունը, ինչպես սկսենք այն: Սիրելիներ, ես չգիտեմ իսկական պատասխանը, բայց ներքևում երկու բան եմ գրել, որոնք երկուսն էլ ինձ օգնել այդ ուղղությանը դառնալու. Մեկը փոքր բաների մեջ հավատարիմ մնալն էլ, մյուսն էլ աղոթքով Աստծուն հիշողության մեջ պահելը, որպեսզի չար մտքերը չգան այնտեղ:

1. Սկսեք փոքր բաներից: Սկսեք հավատարիմ մնալ փոքր բաների մեջ: Սովորեք Աստուծո պատվիրաններն ու փոձեք գոնե 24 ժամ պահել: Երբ տեսնեք որ չէք կարողանում, ապա տեսեք որտեղ սայթակեցիք: Ընտրեք ձեր տկարություններցի մեկը և փորձեք այդ մի բանի մեջ հավատարիմ լինել Հիսուսին: Գոնե թաք մի հատ. Սա կոչվում է հավատարմություն փոքր բաների մեջ, որն Աստված շատ է գնահատում, և ունեցողին ավելի է տրվում:

Մինչև մի քանի տարի առաջ ես հայհոյելու կեղտոտ սովորություն ունեի: Մի անգամ մայրս լսեց: Ասեց Արմեն, եթե ինձ սիրում ես, էլ հայհոյանք չանես: Ընդունեցի, ամաչեցի, զղջացի ու այլևս չարեցի: Հետո ինքս ինձ հարցրեցի, բա ինիչ Հիսուսին էլ այսպես հավատարիմ չլինեմ, իր պատվիրանները չպահե՞մ: Իմ մոտ այսպես սկսվեց մտքի փոփոխության ընթացքն ու ապաշխարանքի ճանապահը: Թէ ուր եմ և ինչքան եմ սայթաքել Աստված գիտի, բայց հաստատ կարող եմ ասել, որ դեմքս, միտքս, սիրտս, հոգիս ու ամբողջ ուժս այդ ուղղությանն եմ դարձրել: Դուք էլ փորձեք այդպես: Վերցրեք մի վատ մեղավոր սովորություն, ասենք ստախոսություն, կամ շատակերություն, կամ փառասիրություն, կամ բամբասկոտություն, կամ հպարտություն, կամ նախանձ, կամ ներելու չկարողություն և ձեր ամբողջ ուժով, սրտով, հոգով ու մտքով հավատարիմ մնացեք դրա հաղթահարման պայքարին:

Գիտեք որ դա պայքար է: Կամ դուք անպայման կհաղթեք Հիսուսով, կամ եթե Հիսուսին չկանչեք, ապա չարը ձեզ կհաղթի քանի որ մենակ էք: Մեր հասարակության մեջ կա չէ՞ իրար վրա տղա բերելու սովորությունը: Այ ստեղ իսկական դրա ժամանակն է: Տէր Հիսուսին որպես տղա բերեք այդ պայքարի մեջ, որպեսզի հաղթեք:

Դա լինում է անկեղծ աղոթքով:

2. Ձեր միտքը միշտ պետք է լցված լինի Հիսուսի մասին հիշողությամբ: Թէ չէ թշնամին կգա ու այն "դատարկ" գտնելով (հիշու՞մ էք երեկվա հոդվածը http://bit.ly/1BZqqn1), կտեղավորվի այնտեղ ու իր հետ մի 7 հատ էլ չարություն կբերի: Սա Հիսուսն է ասում: Կարդացեք (Մաթ. 12:43-45):

Եթե ձեր միտքը աղոթքով լցնեք Հիսուսի մասին հիշողությամբ ու Նրան միշտ ներս թողնեք որպես ձեր մտքի սիրելի բարեկամ ու արքա, ապա ոչ մի չար չի կարող այնտեղ մտնել ու նվաճել: Հիշեք, խավարը լույսին չի կարող նվաճել, դուք սա տեսնում էք ամեն օր երբ երեկոյան վառում էք ձեր սենյակների լույսերը ու խավարը չքվում է: Անդադար աղոթքով վառեք ձեր հոգիներում լույսերը և այնտեղ կգա իսկական բարեկամը, ու այնտեղ կլինի լույս, ազատություն, տարածություն, խաղաղություն, ուրախություն և շնորհք (ընդունակություն):

Ահա մի պարզ աղոթք, որ օրեկան մի 50-100 անգամ կարող էք ասել ամեն պահի: Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս:

Սա կօգնի որ որ Աստված 24 ժամ մնա ձեր հիշողության մեջ ու այն պաշտպանի ամեն չարից: Հիշու՞մ էք, Հովհաննես առաքյալն իր առաջին նամակի մեջ գրում է, որ նրանք ովքեր ծնված են Աստծուց չարը նրանց չի մո-տե-նա: (1 Հովհ. 5:18) smile emoticonԴե լավ մնացեք: Բարի Կիրակի: Եկեղեցի գնացեք: Սբ. Պատարագին ու Քրիստոնեական կյանքի հրավերին մասնակցեք ու բարիք գործեք: Չարից ու փորձանքից էլ հեռու մնացե

Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment