Երբ չարությունը գալիս է ու ներթափանցում մարդու մեջ, ինքը ասպետ չի, չի ասում ես բոբոն եմ, եկել եմ որ քեզ կործանեմ, պաշտպանվի՛ր: Այլ սկսում է հետդ զրույց սկսել, ու համոզելով խաբել: Հիշում է՞ք այս պահը: «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել» (Ծննդոց 3:4) (իբր թէ եկել է Եվայի հետ դեսից դենից մի քիչ զրից անի...): Եվան էլ զրուցեց խորամանկի հետ ու.... ասեց, դե ամեն ինչից կարող ենք օգտվել, միայն թէ՝ դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։ Օձն էլ թէ, «չէ հա, ինչ մեռնել, հո չասիր, հեչ էլ» «չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը» (Ծննդոց 3:4-5)։ Արդյունքում ինչ եղավ, Սիրող Բարեկամին ուրացան ու ... հավատացին խորամանկ թշնամուն, արեցին նրա ասածը: Կերան: Աչքերը բացվեցին: Չարն ու բարին էլ իմացան: Բայց ավաղ, ընտրեցին չարը: Դրանից հետոմարդը և սպանեց, եվ գողացավ, և սուտ խոսեց, և հպարտացավ ու գոռոզացավ և փառասեր դարձավ, և բամբասկոտ ու խաբեբա, և լիրբ ու ամբարտավան: Էլ որն ասեմ էլ որը՞ Եվ այս ամենի արդյունքում տառապանքով, վախով ու լացով լցրերց իր կյանքը: (Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան: ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 1:16)
Լավ է որ Հիսուսը եկավ ու մեզ ճանապահ ցույց տվեց այս ամենից ազատվելու և նորից ՏՈՒՆ գնալու համար:
Ժողովուրդ ջան ձեր իսկական ԲԱՐԵԿԱՄԻՆ սիրե՛ք, ճանաչե՛ք ու հավատարի՛մ մնացեք: Իսկ խորամանկ թշնամուն ճանաչեք, ու ձեր մտքի դուռը երբեք մի բացեք նրա առաջ:
Չարի հետ երբեք ձեր մտքում զրույց մի սկսեք: Նա կտեղավորվի ձեր մաքուր մտքի մեջ ու իր տեղը կլայնացնի: Իսկ եթե ձեր միտքը, ձեր մտքի մաքուր տունը զբաղված եղավ ԲԱՐԵԿԱՄՈՎ, ապա խորամանկ հարևանը ներս չի գա:
Հիշու՞մ էք Հիսուսն ինչ ասեց: «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին» (Մաթ. 12:43-45): Ուշադրություն դարձրեք «ԴԱՏԱՐԿ» բառի վրա:
Այո, երբ մարդու միտքը դատարկ է, այսինքն զբաղված չէ իսկական տանտիրոջով՝ Հիսուսով, ապա այնտեղ նորից կվերադառնա խորամանկ հարևանը ու նորից կսկսի մտքերի զրույցը՝ կործանման տանելու համար: Դրա համար, ձեր մտքերը զբաղեցրեք Հիսուսով, Հիսուսի մասին հիշողությամբ, Հիսուսի պատվիրաններով, Աստուծո մտածումներով: «Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մակոս 14:38):
Լինում է չէ՞ երբ երկու հարևաններդ իրար հետ չունեն: Մեկը գալիս է սուրճ խմելու, հենց դուռը բացում էս ու նա տեսնում է են մյուս հարևանդ տունն է, ասում է, «լավ ես հետո կգամ:»
ՄԻ թողեք որ չար ու հուսահատ միտքը ներս մտնի ձեր մտքից ներս: Հենց որ աղոթքով իրեն այդ նույն պահին դուրս անեք ու ձեր մտքի դուռը շրխկացնեք նրա դիմաց, նա անմիջապես կփախնի, վախկոտը: «Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից (Հակոբոս 4:7)։
Հավատարմորեն պահեք մեր սիրելի Աստուծո պատվիրաններն ու Պաշտպանվեք Մտքերի Մոլեգնությունից, Մի Թողնեք Բացասական Մտքերին Ներս
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment