Wednesday, January 14, 2015

Երկու բան որ կօգնեն փոխել ձեր միտքը դեպի բարին

Երեկ, երբ գրել էի թէ ինչպես է չարը ներթաբանցում մարդկային գիտակցության մեջ (մտքի հետ զրույց սկսելով http://bit.ly/1BZqqn1) մի քանի հոգի հարցրեցին, բա լավ ինչպես է կատարվում այդ մտքի փոփոխությունը, ինչպես սկսենք այն: Սիրելիներ, ես չգիտեմ իսկական պատասխանը, բայց ներքևում երկու բան եմ գրել, որոնք երկուսն էլ ինձ օգնել այդ ուղղությանը դառնալու. Մեկը փոքր բաների մեջ հավատարիմ մնալն էլ, մյուսն էլ աղոթքով Աստծուն հիշողության մեջ պահելը, որպեսզի չար մտքերը չգան այնտեղ:

1. Սկսեք փոքր բաներից: Սկսեք հավատարիմ մնալ փոքր բաների մեջ: Սովորեք Աստուծո պատվիրաններն ու փոձեք գոնե 24 ժամ պահել: Երբ տեսնեք որ չէք կարողանում, ապա տեսեք որտեղ սայթակեցիք: Ընտրեք ձեր տկարություններցի մեկը և փորձեք այդ մի բանի մեջ հավատարիմ լինել Հիսուսին: Գոնե թաք մի հատ. Սա կոչվում է հավատարմություն փոքր բաների մեջ, որն Աստված շատ է գնահատում, և ունեցողին ավելի է տրվում:

Մինչև մի քանի տարի առաջ ես հայհոյելու կեղտոտ սովորություն ունեի: Մի անգամ մայրս լսեց: Ասեց Արմեն, եթե ինձ սիրում ես, էլ հայհոյանք չանես: Ընդունեցի, ամաչեցի, զղջացի ու այլևս չարեցի: Հետո ինքս ինձ հարցրեցի, բա ինիչ Հիսուսին էլ այսպես հավատարիմ չլինեմ, իր պատվիրանները չպահե՞մ: Իմ մոտ այսպես սկսվեց մտքի փոփոխության ընթացքն ու ապաշխարանքի ճանապահը: Թէ ուր եմ և ինչքան եմ սայթաքել Աստված գիտի, բայց հաստատ կարող եմ ասել, որ դեմքս, միտքս, սիրտս, հոգիս ու ամբողջ ուժս այդ ուղղությանն եմ դարձրել: Դուք էլ փորձեք այդպես: Վերցրեք մի վատ մեղավոր սովորություն, ասենք ստախոսություն, կամ շատակերություն, կամ փառասիրություն, կամ բամբասկոտություն, կամ հպարտություն, կամ նախանձ, կամ ներելու չկարողություն և ձեր ամբողջ ուժով, սրտով, հոգով ու մտքով հավատարիմ մնացեք դրա հաղթահարման պայքարին:

Գիտեք որ դա պայքար է: Կամ դուք անպայման կհաղթեք Հիսուսով, կամ եթե Հիսուսին չկանչեք, ապա չարը ձեզ կհաղթի քանի որ մենակ էք: Մեր հասարակության մեջ կա չէ՞ իրար վրա տղա բերելու սովորությունը: Այ ստեղ իսկական դրա ժամանակն է: Տէր Հիսուսին որպես տղա բերեք այդ պայքարի մեջ, որպեսզի հաղթեք:

Դա լինում է անկեղծ աղոթքով:

2. Ձեր միտքը միշտ պետք է լցված լինի Հիսուսի մասին հիշողությամբ: Թէ չէ թշնամին կգա ու այն "դատարկ" գտնելով (հիշու՞մ էք երեկվա հոդվածը http://bit.ly/1BZqqn1), կտեղավորվի այնտեղ ու իր հետ մի 7 հատ էլ չարություն կբերի: Սա Հիսուսն է ասում: Կարդացեք (Մաթ. 12:43-45):

Եթե ձեր միտքը աղոթքով լցնեք Հիսուսի մասին հիշողությամբ ու Նրան միշտ ներս թողնեք որպես ձեր մտքի սիրելի բարեկամ ու արքա, ապա ոչ մի չար չի կարող այնտեղ մտնել ու նվաճել: Հիշեք, խավարը լույսին չի կարող նվաճել, դուք սա տեսնում էք ամեն օր երբ երեկոյան վառում էք ձեր սենյակների լույսերը ու խավարը չքվում է: Անդադար աղոթքով վառեք ձեր հոգիներում լույսերը և այնտեղ կգա իսկական բարեկամը, ու այնտեղ կլինի լույս, ազատություն, տարածություն, խաղաղություն, ուրախություն և շնորհք (ընդունակություն):

Ահա մի պարզ աղոթք, որ օրեկան մի 50-100 անգամ կարող էք ասել ամեն պահի: Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս:

Սա կօգնի որ որ Աստված 24 ժամ մնա ձեր հիշողության մեջ ու այն պաշտպանի ամեն չարից: Հիշու՞մ էք, Հովհաննես առաքյալն իր առաջին նամակի մեջ գրում է, որ նրանք ովքեր ծնված են Աստծուց չարը նրանց չի մո-տե-նա: (1 Հովհ. 5:18) smile emoticonԴե լավ մնացեք: Բարի Կիրակի: Եկեղեցի գնացեք: Սբ. Պատարագին ու Քրիստոնեական կյանքի հրավերին մասնակցեք ու բարիք գործեք: Չարից ու փորձանքից էլ հեռու մնացե

Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Saturday, January 10, 2015

Ինչպես է Չարությունը թափանցում մարդու ներսը

Երբ չարությունը գալիս է ու ներթափանցում մարդու մեջ, ինքը ասպետ չի, չի ասում ես բոբոն եմ, եկել եմ որ քեզ կործանեմ, պաշտպանվի՛ր: Այլ սկսում է հետդ զրույց սկսել, ու համոզելով խաբել: Հիշում է՞ք այս պահը: «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել» (Ծննդոց 3:4) (իբր թէ եկել է Եվայի հետ դեսից դենից մի քիչ զրից անի...): Եվան էլ զրուցեց խորամանկի հետ ու.... ասեց, դե ամեն ինչից կարող ենք օգտվել, միայն թէ՝ դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»։ Օձն էլ թէ, «չէ հա, ինչ մեռնել, հո չասիր, հեչ էլ» «չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը» (Ծննդոց 3:4-5)։ Արդյունքում ինչ եղավ, Սիրող Բարեկամին ուրացան ու ... հավատացին խորամանկ թշնամուն, արեցին նրա ասածը: Կերան: Աչքերը բացվեցին: Չարն ու բարին էլ իմացան: Բայց ավաղ, ընտրեցին չարը: Դրանից հետոմարդը և սպանեց, եվ գողացավ, և սուտ խոսեց, և հպարտացավ ու գոռոզացավ և փառասեր դարձավ, և բամբասկոտ ու խաբեբա, և լիրբ ու ամբարտավան: Էլ որն ասեմ էլ որը՞ Եվ այս ամենի արդյունքում տառապանքով, վախով ու լացով լցրերց իր կյանքը: (Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան: ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 1:16)

Լավ է որ Հիսուսը եկավ ու մեզ ճանապահ ցույց տվեց այս ամենից ազատվելու և նորից ՏՈՒՆ գնալու համար:

Ժողովուրդ ջան ձեր իսկական ԲԱՐԵԿԱՄԻՆ սիրե՛ք, ճանաչե՛ք ու հավատարի՛մ մնացեք: Իսկ խորամանկ թշնամուն ճանաչեք, ու ձեր մտքի դուռը երբեք մի բացեք նրա առաջ:

Չարի հետ երբեք ձեր մտքում զրույց մի սկսեք: Նա կտեղավորվի ձեր մաքուր մտքի մեջ ու իր տեղը կլայնացնի: Իսկ եթե ձեր միտքը, ձեր մտքի մաքուր տունը զբաղված եղավ ԲԱՐԵԿԱՄՈՎ, ապա խորամանկ հարևանը ներս չի գա:

Հիշու՞մ էք Հիսուսն ինչ ասեց: «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում։ Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած։ Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին» (Մաթ. 12:43-45): Ուշադրություն դարձրեք «ԴԱՏԱՐԿ» բառի վրա:

Այո, երբ մարդու միտքը դատարկ է, այսինքն զբաղված չէ իսկական տանտիրոջով՝ Հիսուսով, ապա այնտեղ նորից կվերադառնա խորամանկ հարևանը ու նորից կսկսի մտքերի զրույցը՝ կործանման տանելու համար: Դրա համար, ձեր մտքերը զբաղեցրեք Հիսուսով, Հիսուսի մասին հիշողությամբ, Հիսուսի պատվիրաններով, Աստուծո մտածումներով: «Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք» (Մակոս 14:38):

Լինում է չէ՞ երբ երկու հարևաններդ իրար հետ չունեն: Մեկը գալիս է սուրճ խմելու, հենց դուռը բացում էս ու նա տեսնում է են մյուս հարևանդ տունն է, ասում է, «լավ ես հետո կգամ:» 

ՄԻ թողեք որ չար ու հուսահատ միտքը ներս մտնի ձեր մտքից ներս: Հենց որ աղոթքով իրեն այդ նույն պահին դուրս անեք ու ձեր մտքի դուռը շրխկացնեք նրա դիմաց, նա անմիջապես կփախնի, վախկոտը: «Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից (Հակոբոս 4:7)։

Հավատարմորեն պահեք մեր սիրելի Աստուծո պատվիրաններն ու Պաշտպանվեք Մտքերի Մոլեգնությունից, Մի Թողնեք Բացասական Մտքերին Ներս

Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին ու նույնպես զգուշանալով օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

Tuesday, January 6, 2015

Սբ. Ծննդյան Նախատոնակ - Մարիամի և Հովսեփի դժվարությունները մեզ օրինակ



Մի քանի ժամից կսկսվեն Սբ. Ծննդյան տոնակատարությունները: Մտածում եմ Մարիամի ու Հովսեփի մասին: Նազարեթից մինչև Բեթղեհեմ ճանապահը, որ նրանք անցնում էին մարդահամարի համար, մոտ 130 կիլոմետր է: Մարիամը 9 ամսեկան հղի էր ու ձմեռվա ցրտին այս ճանապահը պիտի անցնեին: Դա կարող էր տևել 4-7 օր: Մենք նույնիսկ չգիտեն, նրանք գոնե ավանակ ունեին թէ ոտքով էին քայլում, որովհետև գիտենք որ աղքատ էին: Մի ուրիշ հարթությույն էլ կա, որ հաճախ չենք նկատում: Հովսեփը Մարիամի հետ Բեթղեհեմ էր գնում, որովհետեվ իրենք Դավթի տնից էին, ով Բեթղեհեմցի էր: Դավթի տոհմը արքայական մեծ տոհմ լինելով, պետք է ենթադրել որ Հովսեփը հավանաբար Բեթղեհեմում պետք է որ բարեկամներ, ազգականներ ունենար: Ու նրանցից ոչ մեկը իրենց դուռը չեն բացում նրա ու 9-ամսեկան հղի կնոջ առայ: Ինչու՞ Մի կարծեք որ Մարիամի համար հեշտ է եղել: Պատկերացրեք, Հովսեփն ու Մարիամը նշանված են, Մարամը գնում ա Եղիսաբեթի մոտ ու այնտեղից գալիս ա արդեն մի քանի ամսեկան հղի, հրեշտակն արդեն իրեն ավետել էր: Հովսեփը երազ է տեսնում թէ "դա Սուրբ Հոգուց է:" Բայց դե բարեկամները, հարևաններն ու գյուղացիներն էլ հո երազ չէին տեսել: Հովսեփ դե արի ու բոլորին բացատրի թէ իմ կինը սուրբ է, այս հղությունը Սբ. Հոգուց է: Պատկերացնում էք՞ ինչ դժվար է եղել իրենց համար: Ձեր հարևանի նշանածը գնար ուրիշ քաղաք ու մի քանի ամսից հղի գար ու ձեր հ հարևանը տարածեր թէ չէ չէ, ստեղ մեղք չկա, այլ սա Աստուծո գործն է, քանի՞ հոգի կհավատար: Դուք կհավատաի՞ք: Հիմա պատկերացրեք խեղճ Մարիամը: Գաբրիել հրեշտակն ասում է, "Տերը քեզ հետ է, ով շնորհընկալ," բայց դրանից հետո, տառապանք, աղքատություն, ամոթ, 9-ամսեկան վիճակին ձմեռվա կեսին պիտի 120-130 կիլոմետ ճանապահ անցնի էդ խեղճ աղջիկը: Գալիս են հասնում են տեղ, մեկը դուռը չի բացում որ ներս ընդունեն: Մեկի խիղճը չի տանում որ ասի, գոն էս աղջիկը հղի ա, իրեն տեղ տանք: Չէ, բոլորն իրենց արդարի տեղ են դրել... Տեղ չկա: Ու ես 9-ամսեկան հղի աղջիկը գնում ու ծծնդաբերում ա սառն ու ցուրտթ գոմի մեջ, երեխային էլ դնում խանձարուրի մեջ: Մեզանից ով էլ լիներ երևի 1000 անգամ ասել էր, "բա ասում էիր Աստված իմ հետ է՞.... Մի՞ թէ մի այլ ճանապահ ձև չկար այս ամենի համար:" "Իսկ Մարիամը այս բոլոր ասուածները պահում էր իր մէջ եւ իր սրտում խորհում" (Ղուկաս 2:19)
Ինչքան էլ անսպասելի լինի այս ամենը, այս բոլորը Աստուծ Որդու ծննդյան պատմության մասն են կազմում: Շարունակությունն արդեն գիտեք: Դժվա՞ր է այս ամենը մարսել համաձայն այս աշխարհի բանականության ու հասկացողության: Այո՛ Թերևս ըստ աշխարհի բանականության՝ անհնար: Բայց հոգևոր խորհուրդներն աշխարհիկ բանականությամբ երբեք չենք կարող հասկանալ: Ինչ լավ է սա պատմել Պողոս առաքյալը երբ նրան Տէրն ասեց «իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում» (2 Կորնթ. 12:9):
Աստվածամոր օրինակից բոլորս շատ սովորելու բաներ ունենք՝ հատկապես համբերություն և խոնարհություն: Եկեք այս Սբ. Ծննդյան տոներին զուտ արտաքին երևույթների փոխարեն (թէ ինչ պիտի ուտենք ու սեղաններին ինչ պիտի դնենք), մեր սրտերը բացենք Աշխարհի Փրկչի առջև ու Նրան սիրով ներս հրավիրենք մեր դռնից ներս ու երկյուղածությամբ ու սիրով պահենք այդ անգին հարաբերությունը նրա հետ ամբողջ կյանքում: Աստված օրհնի բոլորիս այս գեղեցիկ օրերին և միշտ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Ձեզ և Մեզ մեծ ավետիս:
------
Եթե սա քեզ մտորելու առիթ տվեց կամ օգտակար եղավ, խնդրում եմ դու էլ տարածիր քո ընկերների հետ: Մի գուցե նրանց նույնպես օգտակար լինի քօ շնորհիվ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26