Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանն Արևմտյան հասարակության մեջ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ մտածում են որ ապահով կյանքն ու կուշտ ստամոքսը պետք է որ մարդուն հասցնի որոշակի ուրախության: Բայց պարզվում է, որ այսպես չէ: 2004 թվականին ԱՄՆ-ում 30 միլլիոն մարդ դիմել է հոգեբույժի օգնությանը: 2009 թվականին 60 միլլիոն չափահաս մարդ ԱՄՆ-ում ախտորոշվել է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով, համաձայն (Հղում http://bit.ly/1kgrI7z): Ի՞նչն է խնդիրը:
ՏԵսնու՞մ էք: Մարդը ուրախություն է փնտրում փողի ու զվարճանքի մեջ, մինչդեռ մոռանում է, որ ուրախությունը հոգևոր հարթության հարց է այլ ոչ թէ մարմնավոր: Հետևաբար մարդը չի գտնում իր փնտրածն այնտեղ որտեղ փնտրում է ու ընկնում հոգևոր խանգարման մեջ:
Երբ երկու շաբաթ հաց չուտեք կնկնեք մարմնավոր խանգարման մեջ չէ՞ Իսր երբ տարիներով հոգիդ չսնես ի՞նչ կլինի: Հոգևոր խանգարում:
Աստուծո նկատմամբ մեր Քրիստոնեական հավատքը վկայում է, որ եթե մարդը ճիշտ ու բնական կյանքով չի ապրում ապա նա անխուսափելիորեն իր անձի վրա կրկրի ճիշտ ապրելն ու մարդկային ամբողջական բնությունը ոտնահարելու հետևանքները:
Մենք մարմին էնք, միտք և հոգի: Սնում էնք մարմինը, բայց ամբողջովին անտեսում ու մոռանում հոգու ծարավը:
Դուք դժգոհ էք ձեր կյանքերից ու հավանաբար չգիտեք թէ ինչպես վարվել ու շտկել իրավիճակը: Ամեն ինչ փորձում էք: Արտագաղթում էք, ներգաղթում էք, քրտնաջան աշխատում էք, կարերա էք ստեղծում, մեկը քրտինքով է վաստակում, մյուսը թալանելով, բայց երկուսի մոտ էլ ոչինչ չի ստացվում: 2001 թվականին ԱՄՆ-ում 30 հազար ինքնասպանություններ էն տեղի ունեցել: 2005-ին 33 հազար: 2010-ին 38,000 ինքնասպանություն: Եվ սա միայն ԱՄՆ-ում: Տարեկան 60 միլլիոն հոգեկան հիվանդ ու մոտ 40,000 ինքնասպանություն: Ինչու՞ այսքան հուսահատություն:
Սիրելի ընկերներ, լուծումը մեկն է՝ Սնեք Ձեր Հոգին: Մի անտեսեք ձեր հոգու ձգտումը: Եթե դուք այն չէք տեսնում չի նշանակում որ այն չկա: Դուք ուղեղն էլ չէք տեսնում, բայց այն կա չէ՞
Թողեք, որ ձեր հոգին կապնվի Նրա հետ որ կյանք տվեց ու չունչ, ու հետո եկավ այն փրկելու և ասեց, որ հողանյութ կերպարիդ մեջ շունչ փչողին կարող էս Հայր կոչել: Որպեսզի կապնվի, այն պետք է ճանաչի իրեն ստեղծողին: Որպեսզի դու ճանաչես, պիտի ձեռքդ վերցնես Աստվածաշունչն ու կարդաս այն: Հաջորդ շաբաթ երբ մեծ Պահոց շրջանը սկսվի, ձեռքդ վերցրու Աստվածաշունչն ու կարդա երկու գիրք՝ Սիրաքի իմաստության գիրքը Հին Կտակարանից (շատ կվայելես այն) և Ավետարան ըստ Ղուկասի: Եկեղեցի հաճախիր, մասնակցիր համայնքային կյանքին, սկսիր խոսել քո Տէր Աստուծո հետ: Ու դեպի ուրախություն և խաղաղություն փոփոխությունն ինքդ կսկսես զգալ:
Սա լավ սկիզբ կլինի:
No comments:
Post a Comment