Wednesday, April 26, 2023

Պատերազմ ու Հաղթանակ - Լսիր Արցախ, Հայաստան ու Սփյուռք

 Դուք շատ էք լսել պատերազմի ու խաղաղության մասին: Բայց ես ձեզ հիմա պատմելու եմ պատերազմի ու հաղթանակի մասին: Լսի՛ր Արցախ, Հայաստան ու սփյուռք. Հաղթանակ միշտ կա, բայց դու պիտի իմանաս, որտեղ է այդ հաղթանակը, որ դու էլ այնտեղ լինես: Հաղթանակը միայն Քրիստոսինն է, ու բոլոր նրանցը, ովքեր Քրիստոսի մեջ են: Մարդիկ միշտ դժվար իրավիճակներից փրկիչ ու առաջնորդ են սպասում, որ գա իրենց ազատի ու իրենք էլի շարունակեն գնան իրենց չար գործերն անեն, աբորտ, սուտ, կեղծիք, խաբել, ագահություն, եսասիրություն, նախանձ ու նման չար բաներ: Դուք դրա համար է՞ք խաղաղություն ուզում: Որ էլի շարունակեք նույն անաստված ձևով ապրել, աբորտներ անել, իրար խաբել, իրար ատել ու իրար միս ուտե՞լ: Այդպես չի լինի: Բա ի՞նչ կլինի: Կլինի միայն հաղթանակ, ու այդ հաղթանակը Քրիստոսինն է: Լա՛վ լսեք, ով Քրիստոսի մեջ է, ով հավատարիմ է Նրան, ով հնազանդվում է Նրան, ապա նրանն էլ կլինի հաղթանակը: Հասկացեք մարդիկ, բոլոր պատերազմներում հաղթանակը միայն Քրիստոսինն է: Մի Քրիստոնյա մարդ շատ դիպուկ նկատեց, որ Աստված ցանկանում է փրել մարդկային ՀՈԳԻՆԵՐԸ: Ոչ թէ մարմինները, ոչ թէ կյանքերը, ոչ թէ պետություններն ու երկրները, այլ այն մարդկանց հոգիները ում դեռ կարելի է փրկել զղջումով ու ապաշխարությամբ: Ու Աստված դա կանի թէ պատերազմով, թէ սովով, թէ հիվանդությամբ, թէ նեղությամբ: Նա այս և նման միջոցներով փրկում է նրանց, ովքեր ի վիճակին են զղջալ իրենց մեղքերի համար ու ապաշխարել, ու հենց սրա մեջ է Քրիստոսի հաղթանակը: Սա է Քրիստոսի պլանը, որն իրագործվում է բացարձակ կերպով: Քրիստոսը չի փրկելու ձեր այս մարմինը: Նա հետո դրան հարություն կտա: Իսկ հոգին՝ ուրիշ բան: Ու եթե այդ հոգին փրկելու համար այն պետք է պատերազմով, ցավով ու նեղությամբ անցնի, հենց այդպես էլ կլինի: Ու այդ հոգին կփրկվի: Հենց սրա մեջ է Քրիստոսի հաղթանակը: Սիրելի ժողովուրդ, սա պետք է վերջապես հասկանալ: Տեսեք աշխարհում ու մեր շուրջն ինչ է կատարվում: Երկնքում, ոչ մեկին չի հետաքրքրում այս աշխարհին լավ կյանք ու խաղաղությունը տալը: Այնտեղ կարևոր է այլ բան՝ որպեսզի այն մարդիկ, ովքեր ի վիճակի են ապաշխարել, փրկվեն հավիտենական կյանքի համար:


Ես ձեզ միշտ ասում եմ, որ փափուկ բարձ մի դրեք ձեր գլուխների տակ: Մենք ոչ մեկս մշտական չենք ապրելու այստեղ: Ամեն օր մենք մոտենում ենք մահվան: Ամեն օր դու և ես մոտենում ենք մահվան: Ու եթե այսքան պատերազմներն ու տառապանքները ձեզ դեռ սա չեն համոզել, ապա եթե ողջ մնաք կհամոզվենք երբ Աստված մի օր սկսի իր վերջին հատուկ գործողությունը, որի մասին գրված է Աստվածաշնչի Հայտնության գրքում: Այն ժամանակ ամեն մեկը միանգամից կհասկանա, որ հաղթանակը Քրիստոսինն է, ու որ հաղթող Քրիստոսը ձեր իմացած փափուկ, ամեն ամեն ինչ ընդունող ու ներող Քրիստոսը չի: Այլ կիմանաք, որ Քրիստոսն ատում է կեղծիքն ու սիրում է ճշմարտություն, Աստուծո ճշմարտությունը: Նա արդար դավավոր է ու ողորմած՝ ապաշխարողների նկատմամբ:


Ու Քրիստոսն իր վրեժն է առնելու: Այ տեսեք Աստված ինչ է ասում: «Իմացե՛ք արդ, որ Ես ԵՍ ԵՄ, Ինձնից բացի է՛լ աստված չկա. Ե՛ս եմ մեռցնում և ե՛ս՝ ապրեցնում, Ե՛ս եմ հարվածում և ե՛ս՝ բժշկում, Եվ իմ ձեռքից ազատող չկա. Որովհետև ձեռքս երկինք եմ բարձրացնում Եվ ասում. "Ես հավիտյան կենդանի եմ". Երբ իմ փայլատակող սուրը սրեմ, Եվ ձեռքս դատաստանը գործադրի, Իմ թշնամիներից ես վրեժ կլուծեմ Եվ ինձ ատողներին կհատուցեմ» (Բ Օր. 32:39-41): Այս խոսքերն Աստված է ասում, ու այս խոսքերը չեն չեղարկվել: Նա վրեժ է լուծելու միլիարդավոր աբորտ արած երեխանրի արյան համար ում համար մեղավորները չեն զղջացել ու չեն ապաշխարել: Նա վրեժ է լուծելու Իր մարտիրոսների համար, Նա վրեժ է լուծելու միլիարդավոր խաբված ու հարստահարված մարդկանց համար, Նա վրեժ է առնելու մեղքի համար:  - Ուրեմն ապաշխարեք, քանի դեռ ժամանակ կա: Դարձեք Քրիստոսին ու հնազանդվեք նրան: Ուրիշ փրկության դուռ չունեք, ոչ դուք, ոչ ես: Փնտրեք Քրիստոսին, որովհետև հաղթանակը միայն Իրենն է, ու նրանցը, ովքեր Քրիստոսի մեջ են:

No comments:

Post a Comment