Միասնական աղոթք մեր անձերի փրկության, հայրենիքի ու
եկեղեցու զորացման
համար
Տերունական Աղոթք
Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս.
ԱՄԷՆ:
Հաւատով խոստովանիմ (Ա)
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ`
Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի,
անստեղծ և անմա՛հ բնություն,
հրեշտակների, մարդկանց և
բոլոր եղածների՛ Արարիչ,
և ողորմի՛ր Քո արարածներին և
ինձ՝ բազմամեղիս:
Հաւատով խոստովանիմ (Բ)
Հավատով խոստովանում և երկրպագում եմ
Քեզ, անբաժանելի լո՛ւյս, Միասնական Սո՛ւրբ Երրորդություն և Մի
Աստվածություն, արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
Հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և
անգիտութեան խավարը և Լուսաւորի՛ր միտքս`
Աղոթելու Քեզ այժմ հաճույքով
ու ստանալու Քեզանից իմ Խնդրածները.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝
բազմամեղիս։
Տէ՛ր,
ողորմեա՛
Տէ՛ր,
ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր,
ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
Աստուածածի՛ն,
զքեզ ունիմ յոյս,
Բարեխօսեա
մոլորելոյս,
Եւ
ողորմեա՛, Տէ՛ր իմ Հիսուս,
Հոգւով,
մարմնով կորուսելոյս։
Ամենասո՛ւրբ
Երրորդութիւն,
Տո՛ւր
աշխարհիս խաղաղութիւն
Եւ
հիւանդաց բժշկութիւն,
Ազգիս
Հայոց՝ այցելութիւն:
Արի՛,
Աստուա՛ծ հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:
Հա՛ս
յօգնութիւն ծառայից Քոց,
Լե՛ր
օգնական ազգիս Հայոց:
Տէ՛ր,
ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Յիսո՛ւս
Փրկիչ, մեզ ողորմեա՛:
Միջնորդութեամբ Քո Սուրբ Խաչի, Բարեխոսությամբ
Ս.Աստվածածնի, Ս.Հովհաննես Մկրտչի, Ս.Գրիգոր Լուսավորչի, Ս.Սարգիս և Ս.Գևորգ զորավարների,
մեր Սուրբ Վարդանանց քաջ նահատակների և բոլոր հայտնի ու անհայտ սրբերի,
Ընկա՛լ, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Տէ՛ր,
ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛,
Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛:
ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍԵԱ՛
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն
որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով
խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի
խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ,
անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի
ժամանակ, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն
պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն
հաստատվի, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի
մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը`
ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի
առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի
այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր
հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և
մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետ, աղաչում ենք,
Մա´յր
Սուրբ, բարեխոսի´ր:
ԱՂՈԹՔ ԲԱՐԵԽՈՍԱԿԱՆ
Սրբերի
պսակադրող ՔՐԻՍՏՈՍ, Դու, որ լուսեպսակ
ես շնորհում Քո Սրբերին, կատարում Քո երկյուղածների խնդրանքները, սիրով
ու քաղցրությամբ նայում Քո արարածներին, լսի՛ր մեզ երկնից՝ Քո սրբությունից, Ս.Աստվածածնի Բարեխոսությամբ, աղոթքներով
Ս.Հովհաննես Մկրտչի, Ս.Գրիգոր Լուսավորչի,
Սեբաստիայի 40 Սուրբ Մանուկների, Ս.Սարգիս
և Ս.Գևորգ Զորավարների, մեր Սուրբ Վարդանանց քաջ նահատակների, բոլոր ժամանակների հայտնի
ու անհայտ Սրբերի ու Նահատակների.
Լսի՛ր
մեզ, Տե՛ր, և ողորմի՛ր, ներիր՛, քավի՛ր և թողություն տու՛ր մեր մեղքերին:
Արժանացրու՛
գոհությամբ փառավորել ՔԵԶ, ՀՈՐ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ հետ միասին,
Այժմ
և միշտ և հավիտյանս հավիտենից, Ամեն:
ՆԱՐԵԿ ԲԱՆ ԽԱ (41)
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Ա
Որդի՛
կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին
ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ
համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ
ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն
մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն
կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան
մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ
վերքերը կառողջանան.
Կվերանան
ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն
հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի
մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի
աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը
կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները
կհալածվեն,
Եվ
կթագավորի քո ձեռքն ամենակարող,
քավի՛չդ
բոլորի:
Բ
Դու
չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր
ինձ անթիվ չարիքներս` քո բազում ողորմությամբ,
Զի
դու միայն ես երկնքում անճառ և երկրում` անզնին,
Գոյության
տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն
ամեն ինչի, և ամեն ինչի մեջ` ամբողջ լրումով,
Օրհնյա՜լ
ի բարձունս.
Եվ
քեզ` Հոր ու Սուրբ Հոգուդ հետ` փա՜ռք հավիտյանս.
Ամեն։
ԱՂՈԹՔ ԶՂՋՄԱՆ
ՈՒ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Ամենազոր Աստված, Տեր
Հիսուս Քրիստոս, ընկած Քո առջև աղաչում եմ ներիր իմ մեղքերը, լսիր իմ աղոթքն ու
խնդրանքը, հասիր օգնության մեզ, ապաշխարության հոգի դիր մեր ազգի զավակների մեջ,
ողորմիր ու այց կատարիր: Աստուա՛ծ իմ, սաստիկ ցավում եմ Քեզ վշտացնելու համար, որովհետեւ
անսահմանորէն բարի ես ու սիրելի: Զղջում եմ գործածս մեղքերի համար և չեմ ուզում
այլևս մեղանչել: Ցանկանում եմ կյանքս ապրել այս զղջումով և խնդրում եմ Քեզանից,
դարձիր դեպի ինձ, դարձիր դեպի մեր ազգը և Հայ ժողովրդին շնորհիր դարձ ու
ապաշխարություն: Օգնի՛ր մեզ սիրել Քեզ ու սիրել միմյանց, միաբանվել Քո Սուրբ անվան
շուրջ: Թող Քո Սուրբ կամքը ճանաչենք մենք, դրանով առաջնորդվենք ու գործենք, այլ ոչ
թե մեր կամքով: Օգնի՛ր մեզ խուսափել մեղքերից և զղջալ դրանց համար: Օգնիր մեզ
Տե՛ր, Քո անունը Սուրբ պահել մեր սրտերում, Քո արքայությունը փնտրել մեր կյանքի
բոլոր օրերում, միաբանվել Քո շուրջ, լինել միաշունչ և միախորհուրդ: Աղաչում ենք,
Տե՛ր. ընդունելի արա մեր ԱՂՈԹՔԸ, շնորհ տուր, որ համախոհ լինենք, որպէսզի միասիրտ
եւ միաբերան փառաւորէնք Աստծուն: «Ոմանց
աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ Իսկ մենք մեր Աստծու անունն ենք
կանչում» (Սաղմ. 19:8): Լսի՛ր մեր խնդրանքները Տե՛ր, Քո խոսքերի համաձայն, թե.
«Ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ
ձեզ», «Խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք»:
ԱՄԵՆ:
ԱՂՈԹՔ ՄԵՐ
ԵԿԵՂԵՑՈՒ և ՀԱՅՈՑ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության
առաջնորդիր Հայոց ազգին: Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո
ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում: Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը
մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու: Ավելացրու՛ մեր Եկեղեցու
մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի
զավակներին: Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների
ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով ու ուղիղ վարդապետությամբ
առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն:
Հիշի՛ր Տեր, ողորմի՛ր և
օրհնի՛ր Քո բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, վարդապետներին, քահանաներին, որպեսզի
ուղիղ վարդապետությամբ ուսուցանեն Քո Ճշմարիտ Խոսքը: Տե՛ր նաև օրհնի՛ր Քո եկեղեցու
բոլոր նվիրյալ սպասավորներին:
Տե՛ր Աստված մե՛ր, հզոր
և ամենողորմ: Խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից:
Պաշտպանի՛ր և զորացրու՛ Հոգևոր դասը, բոլոր տիրանվեր ու սրբակրոն հոգևորականներին
իրենց ողջ առաքելության և ընթացքի մեջ, որպեսզի չարը չհասնի նրանց ու ամեն գործ անեն
Քո փառքի և Քո ժողովրդի հոգևոր դարձի ու բարօրության համար:
Իսկ մենք, վստահելով
Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո
խոստումից, թե. «Եթէ ձեզնից երկուսը
միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց
համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած
լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»՝ օրհնում և փառավորում ենք
Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս
հավիտենից: ԱՄԵՆ:
ԱՂՈԹՔ ՀԱՅ ԱԶԳԻ
ՀԱՄԱՐ
Սիմեոն Երևանցի
Տե՛ր Աստված, խնդրում ենք, տուր
Հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքի՛ր քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ
ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։
Բազումողորմ Տեր, գթա՛ ցրված
հոտիդ և մի՛ թող տանջվել անմիաբան հոգով։
Տե՛ր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնակա՛ն եղիր ազգիս՝ տանը և
ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր
բոլոր բարի գործերում։
Տե՛ր Աստված մեր, շնորհի՛ր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղի՛ր նրանց աղքատ
տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ
օժանդակության։
Նաև, ողորմած Աստված, հեռացրո՛ւ ցասումը և պատուհասը ողջ ազգից և
գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։
Փրկի՛ր չար պատահարներից և ձախորդություններից, հիվանդություններից, սովից,
սրից, տարաժամ մահից, և այլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր
մեղքերի պատճառով։
Ցո՛ւյց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես
թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն
անբաժանելի և միասնական Սուրբ Երրորդությանդ, այժմ և հավիտյանս․
Ամեն։
ԱՂՈԹՔ ՉԱՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
Մեսրոպ Վարդապետ
Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ`
նեղության մեջ եղողներին: Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար,
ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեզ, որ քո արյունով գնեցիր: Թույլ մի՛
տուր, որ սատանան գերի մեզ, քո փրկածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի մեզ,
քո սուրբ անունով կնքված տաճարներիս. մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի մեզ,
քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա՛ մեզ, քո արարածներին:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող քո խաչը
պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք.
նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ
կյանքերը:
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն
ողորմիր մեզ:
Սուրբ Հռիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ո՜վ Աստված, ողորմի՛ր մեզ`
մեղքերի մեջ կորածներիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք
քեզ` մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը,
այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ
քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով`
Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա՛ եւս, Տե՜ր,
խափանիր սատանային` իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց
բարեխոսությամբ ողորմի՛ր մեզ, Տե՜ր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ քո
անունո՛վ հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին: Հիմա՛ եւս, Տե՜ր իմ, քո հաղթող
զորությամբ հաղթահարի՛ր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց
իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին, եւ թշնամու ամբողջ
զորությունը, շնորհի՛ր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք
կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` Սուրբ Հովհաննեսի, եւ նախավկա Սուրբ
Ստեփաննոսի բարեխոսությամբ մաքրի՛ր մեզ հոգեկան ու մարմնական ամեն պղծությունից եւ
արժանի արա, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին
երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ
հավիտյանս հավիտենից:
Ամեն:
ԱՂՈԹՔ
ԳՐԻԳՈՐ ՍԿԵՎՌԱՑՈւ
Ամենագու՛թ, ամենախնա՛մ և ողորմա՛ծ Աստված աղաչում ենք հիշի՛ր Քո ժողովրդին,
որ ի սկզբանե ստացար, մի՛ անտեսիր Քո եկեղեցին, որ պատվական արյամբդ գնեցիր,
հիշի՛ր Քո ողորմությունը, որով երկիրը լցրիր: Նայի՛ր երկնքի Քո սրբարանից և
այցելի՛ր այգիդ, որ Քո աջը տնկեց:
Թող չբաժանվի Քո պատվիրաններից և թող չկործանվի Քո ամենազոր խնամատարության
պարիսպը: Եվ թող չտրորվի Քո թշնամիների կողմից, և թող չհավաքեն նրա պտուղները
ճանապարհի անցորդները: Թող չապականեն պիղծ խոզերը, և թող չարածեն այնտեղ վայրի
վարազները: Թող չասպատակեն նորից թշնամիները, և թող չապականվի Քո ժառանգությունը:
Քո արյան գինն ենք, Տե՛ր, թող օտարը չժառանգի: Անհաղթահարելի աղետ կլինի, եթե չար
ավազակը ծառայեցնի Քո արյամբ գնված ժողովրդին:
Հիշի՛ր, Տե՛ր, քանզի Խաչի միջոցով ստացար, չարչարանքներովդ փրկեցիր, արյամբդ
ազատեցիր, մահվամբդ կենդանություն շնորհեցիր: Մի՛ անտեսիր Քո կրած սարսափելի
տանջանքները: Մենք հանցավոր ենք, իսկ Դու՝ թողություն տվող, մեղավոր ենք, իսկ Դու՝
քավություն տվող, աղտեղացած ենք, իսկ Դու բժիշկ ես, մոլորված ենք, իսկ Դու դարձի
բերող ես, կորսված ենք, իսկ Դու գտնող ես, մեռած ենք, իսկ Դու կենդանություն
պարգեւող ես, տկար ենք, իսկ Դու զորավոր ես, ծանր վերքերով խոցված ենք, իսկ Դու
հնարագետ ես:
Արդ, նույն զորությամբ, Տե՛ր, այսօր էլ ես հրաշքներ գործում՝ զորացնելով Քեզ
հավատացողներին համառ թշնամու դեմ: Բոլոր մեղավորներին զգաստություն և զղջում
պարգեւիր, որպեսզի խոստովանությամբ և ապաշխարությամբ մաքրվեն մեղքերից և
հաղորդակից լինեն կենսատու և մեղսաքավիչ մարմնիդ և արյանդ: Եվ նրանց, ովքեր
պատվիրանապահության մեջ են, զորացրու՛, որպեսզի անսասան մնան և օրըստօրե մոտենալով
ելքին՝ սրտներում պահեն և գնան զորությունից զորություն և փառքից փառք ... և Քեզ
փառք վերառաքենք Հորդ և ամենասուրբ Հոգուդ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ԱՄԵՆ:
Հաւատով խոստովանիմ (ԻԴ)
Փառավորյա՛լ Տեր,
Ընդունի՛ր Քո ծառայի
Աղաչանքները և ի բարի՛ կատարիր իմ խնդրվածքները՝
Բարեխոսությամբ սրբուհի
Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի և սուրբ Ստեփանոս
Նախավկայի և մեր սուրբ Գրիգոր
Լուսավորչի և սուրբ Առաքյալների, Մարգարեների, Վարդապետների,
Մարտիրոսների, Հայրապետների, Ճգնավորների, Կույսերի և Քո բոլոր երկնավոր
և երկրավոր սուրբերի. և Քեզ՝ Անբաժանելի Սուրբ
Երրորդությանդ, փա՜ռք և Երկրպագություն հավիտյանս հավիտենից. ամեն: